Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Սունդուկյանցիները Լոնդոնում հանդես կգան հանրահայտ «Գլոբուս» թատրոնում

2012 թ. Լոնդոնի շեքսպիրյան հանրահայտ «Գլոբուս» թատրոնում, Շեքսպիրի ծննդյան օրը` ապրիլի 23-ին կմեկնարկի անգլիացի մեծանուն դրամատուրգին նվիրված փառատոն, որին կմասնակցեն աշխարհի 37 երկրների թատրոններ ու թատերախմբեր /Չինաստան, Ռուսաստան, Իսրայել, Հարավային Սուդան, Բելառուս, Լիտվա…Մեծ Բրիտանիա/: Շեքսպիրյան այս մարաթոնի ընթացքում փառատոնի կազմակերպիչների որոշմամբ ներկայացումներն ընթանալու են 37 լեզուներով` յուրաքանչյուր մասնակից թատրոն կներկայանա իր մայրենիով և հանդիսատեսին կտրամադրվի միայն ներկայացման սինոպսիսը: Հայաստանից շեքսպիրյան փառատոնին կազմակերպիչների ընտրությամբ կմասնակցի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը «Ջոն արքա» ներկայացումով: Պիեսի ընտրությունը կատարվել է փառատոնի տնօրինության կողմից: Մասնակից յուրաքանչյուր թատրոնի հնարավորություն կընձեռվի հանրությանը ներկայանալու 2 անգամ` 1 ցերեկային և 1 երեկոյան ներկայացումով:
2012 թ. մեկնարկող շեքսպիրյան այս մարաթոնը մասն է կազմելու մշակութային օլիմպիադայի, որը նվիրվելու է 2012 թ. Լոնդոնում անցկացվող ամառային օլիմպիական խաղերին:
Եվ այսպես, Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում անցկացվելիք Շեքսպիրյան փառատոնին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մասնակցության առթիվ Հայաստան են ժամանել փառատոնի նախագահ Թոմ Բըրդը, թառատոնի գլխավոր պրոդյուսեր Մալու Անսալդոն և «Գլոբուս» թատրոնի հայազգի դերասան Գևորգ Մալիկյանը:

loading...

Կարդացեք նաև

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները կհնչեն Գյումրու «Սև բերդ» ամրոցում

admin

Հարրի Փոթթերի աստղը բացահայտել է գաղտնիքներ

Սուսի Միսակյան

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Իտալիայում կմասնակցի «Էմիլիա Ռոմագնա» դասական երաժշտության միջազգային փառատոնին

admin