Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Որքա՞ն արժե չլռելը Հայաստանում. «Չենք լռելու»-ն նոր շարք է սկսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում է վիդեոզրույցների նոր շարք` «Չլռելու արժեքը» ընդհանուր խորագրով:

Զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից սկսած մնչ օրս արդեն 29 հայց է ներկայացվել` ընդդեմ թերթերի: Իրենց արժանապատվությունն ու համբավը «վերականգնելու» համար հիմնականում մեծահարուստ հայցվորները լրագրողներից մի քանի միլիոն դրամի հասնող «փոխհատուցում» են պահանջում: Արդյունքում, առանց այդ էլ փոքր տպաքանակ ունեցող թերթերը հայտնվում են փակուղու և սննկացման վտանգի առջև:

«Չենք լռելու» նախաձեռնությունը գալիք երկուշաբթի և երեքշաբթի օրերին 4 թերթի օրինակով ներկայացնելու է այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է մեր մամուլը:

Ազատ խոսքի դեմ ներկայացված հայցերի համադրումը ցույց է տալիս, որ նրա դեմ տարվում է հաշվեհարդարի հստակ քաղաքականություն…

 

 

loading...

Կարդացեք նաև

XX դարի լավագույն 20 գրքերը, որոնք պետք է անպայման ընթերցել

admin

Երեխաները երեխաների համար

Սուսի Միսակյան

Մահացել է Շառլ Ազնավուրը.

admin