Ամսագիր.am
Image default
Աֆիշա

Երևանի պետական կամերային թատրոն: «Տիտանիկ. made in Armenia»

Հունիսի 18-ին և 19-ին Երևանի պետական կամերային թատրոնում:
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝  Արա Երնջակյան
«Տիտանիկ-2»-ը՝ վերանվանված «Նոյյան տապանը», փորձում է փրկել մարդկության մնացորդները։
Հերթական տապանի տախտակամած են բարձրանում ուղևորները և անձնակազմը։ Նավի ուղևորները հենց ինքը՝ հանդիսատեսն է, իսկ թիմը կազմված է. նավապետից, նրա օգնական Ծովակալ Սաքոյից, Պոետից, ում վերցրել են մեկնումից անմիջապես առաջ և ոչ մի կերպ չեն կարողանում որոշել, թե ինչով է նա զբաղվելու նավարկության ընթացքում` լինի ռադի՞ստ, թե՞ առաջին հայ տիեզերագնացը։
Անձնակազմի ևս երկու անդամները` Մաեստրոն և Գեղեցիկը, նույնպես կատարում են բազմապիսի պարտականություններ` կախված ստեղծված իրավիճակներից։ Իսկ նավի վրա ծագում են բազմաթիվ խնդիրներ. չէ՞ որ տապանն իրականում մեր տունն է, որը բոլորն էլ ուզում են «բարեկարգել»։
Եվ երբ այդ «տնաշինության վերափոխումների» արդյունքում տապանն սկսում է խորտակվել, պարզվում է, որ այն լքելն ու փրկվելն այնքան էլ դյուրին չէ` նավը շրջափակման մեջ է։
Ներկայացման վերջում «անձրևը, որը տևում էր 40 օր ու գիշեր», վերջապես դադարում է, և ծնվում է փրկվելու հույսը, մանավանդ, երբ անձնակազմի անդամներից մեկը հեռվից նկատում է Արարատը։ Սակայն անձնակազմի մնացած անդամները բացատրում են նրան, որ Արարատի ուրվագիծը միշտ էլ երևացել է։ Այսինքն` ոչինչ չի փոխվել, տապանը տեղից չի շարժվել…
Ներկայացման մեջ միահյուսված են երաժշտությունն ու հումորը։
Սկիզբը` 19:00:
loading...

Կարդացեք նաև

Pellentesque odio nisi, euismod in, pharetra a, ultricies in, diam.

admin

Soon you’ll be able to travel from London to Scotland in just 45 minutes

admin

Pellentesque aliquet nibh nec urna.

admin