Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Թռչկանում շինաշխատանքների կասեցման մասին հայտարարությունը պարզապես ուշադրությունը շեղելու միջոց է

«ԷԿՈԼՈւՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ԵՎ «ՉԵՆՔ ԼՌԵԼՈւ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Թռչկանում շինաշխատանքների կասեցման մասին հայտարարությունը պարզապես ուշադրությունը շեղելու միջոց է

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հակված են ընդունելու Թռչկանի ջրվեժի մատույցներում ՀԷԿ կառուցող «Ռոբշին» ՍՊԸ-ի` աշխատանքների կասեցման և տեխնիկայի դուրսբերման մասին հայտարարությունը որպես ոչ այլ ինչ, քան հասարակության ուշադրությունը շեղելու միջոց:

Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ ՍՊԸ-ի հայտարարությունները որևէ իրավական ուժ չունեն այն պարագայում, երբ բնապահպանության նախարարի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունը և բնապահպանական փորձաքննության դրական եզրակցությունը մնում են ուժի մեջ:

Այդ երկու փաստաթղթերն էլ անօրինական են, քանի որ Թռչկանի ջրվեժը ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշման համաձայն ներառված է բնության ջրագրական հուշարձանների ցանկում: Ավելին` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:

«ԷկոԼուր»-ն ու «Չենք լռելու»-ն հայտարարում են, որ Թռչկանի հաշվին փող աշխատել պատրաստվող «Ռոբշին» ՍՊԸ-ն ցանկացած պահի կարող է հրաժարվել իր, այսպես կոչված, «բարի կամքի դրսևորումից»:

Այդ «բարի կամքին» ու կամայականություններին պետք է փոխարինելու գա օրենքը:

 

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպություն

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

01.11.2011թ.

 

loading...

Կարդացեք նաև

Lulz Sec խմբի հակերները բացահայտել են իրենց

admin

Բլոգերության եւ Հանրային Լրագրության դասընթաց՝ Ջերմուկում

admin

Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

admin