Ամսագիր.am
Image default
Հասարակություն Հոբելյարի անկյուն

Այսօր Վեհափառի ծննդյան օրն է

Այսօր, օգոստոսի 21-ին լրանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյան Ծայրագույն պատրիարքի, Ամենայն հայոց սրբազնագույն կաթողիկոսի ծննդյան 60-ամյակը:

Կենսագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը (ավազանի անունով Կտրիճ Ներսիսյան) ծնվել է 1951 թ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում։

Նախնական կրթությունն ստացել է Ոսկեհատ գյուղում: 1965 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 1970 թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ։1971 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով Հոգևոր ճեմարանը՝ նշանակվել է տեսչի օգնական՝ միաժամանակ ճեմարանում դասավանդելով «Նոր Կտակարան»:

1972 թ., ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Գարեգին աբեղա։ 1972 թ. ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետում։ 1975 թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ ու շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում։1979 թ. ուսանել է Զագորսկիում՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգևոր Ակադեմիայի ասպիրանտուրայում։

1980 թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983 թ. ապրիլին՝ Առաջնորդական Փոխանորդ։ Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992 թ. ստացել արքության պատիվ և տիտղոս։

1989 թ. Արարատյան Հայրապետական Թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան Դպրանոցը։

1992 թ. նրա ջանքերի շնորհիվ մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը վերակազմավորվել են իբրև Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են հոգևոր ու գեղագիտական կրթություն:

1990 թ. Արարատյան Հայրապետական Թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է Եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը՝ թվով 56 հանրակրթական դպրոցներում:

1990 թ. Նորին Սրբությունը Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է:

loading...

Կարդացեք նաև

Հիշատակություն Ղազարու Հարության

admin

Նախարարներից ամենացածր վարկանիշն ունի Արսեն Թորոսյանը, ամենաբարձրը՝ Դավիթ Տոնոյանը

admin

Այսօր Լուչիանո Պավարոտիի ծննդյան օրն է

admin