Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Ռիհաննայի միջոցով վիրուս է տարածվում

Facebook սոցցանցում շրջում է նոր վիրուս, որը մի քանի ժամում հասցրել է բավական տարածվել: Խայծն այս անգամ երգչուհի Ռիհաննան է: Վնասակար էջն առաջարկում է դիտել մի տեսանյութ, որից հետո «կատես Ռիհաննային» (You will hate Rhianna after watching this video):

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, իրականում տեսահոլովակը կեղծ է, դիտելուց առաջ էջը զգուշացնում է տարիքային սահմանափակման մասին ու պահանջում հաստատել, որ օգտագործողը 18 տարեկանից բարձր է: Այնուհետև տեսահոլովակին սեղմելիս էջի հղումը առանց օգտագործողի իմացության տարածվում է:

Էջի like-երը մեկ րոպեում ավելանում են հազարով. այժմ էջը հավանողների թիվն անցնում է 21 հազարը:

Այն օգտագործողներին, ովքեր դարձել են ակամա սփամերներ, խորհուրդ է տրվում անմիջապես փոխել գաղտնաբառը:

loading...

Կարդացեք նաև

Google-ը ստեղծել է «КИНОЗАЛ» ռուսալեզու լսարանի համար

admin

7 փաստ թարթիչների մասին

admin

Այսօր Շոկոլադի օրն է