Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Համակարգչային վիրուսի ծննդյան օրն է

1983 թվականի նոյեմբերի 11-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ամերիկացի ուսանող Ֆրեդ Կոենը կազմեց մի ծրագիր, որն ի հայտ էր բերում համակարգիչը վարակելու իր հնարավորությունը՝ 5 րոպեից մինչև 1 ժամ վիրուսի բազմացման արագությամբ: Մեկ տարի անց Կոենը գրեց մի աշխատություն, որտեղ ոչ միայն շարադրեց վիրուսների տարածման սկզբունքներն ու ձևերը, այլև պատմեց հակավիրուսներ ստեղծելու հնարավորությունների մասին: Առաջին ոչ լաբորատոր վիրուսը, որ կրում էր «Brain» անունը և կարողանում էր վարակել միայն դիսկետները (պնակիտները), ստեղծվեց 1986 թ հունվարին և ուներ պակիստանյան ծագում: Իսկ առաջին հակավիրուսային ծրագիրը մշակվեց 1988 թվականին: Այսօր արդեն աշխարհը գիտի տասնյակ հազարավոր համակարգչային վիրուսներ, որոնք տարածվում են համացանցի միջոցով՝ ստեղծելով գլոբալ վիրտուալ համաճարակ:

 

loading...

Կարդացեք նաև

Շուրթերը հուշում են սեքսուալության մասին

Հաճախ համբուրվեք, առողջ կլինեք

«Մոռացել եմ… հիմա կհիշեմ….»

Սուսի Միսակյան