Ամսագիր.am
Image default
Հասարակություն

9-րդ զանգվածում հմայիչ մանյակը խուճապ է առաջացրել

Նոր նորքի 9-րդ զանգվածում արտակարգ իրավիճակ է. որ ժամին  էլ շրջելիս լինեք միայնակ կանանց ու աղջիկների չեք հանդիպի դրսում: Մեկը մեկին զգուշացնում է. « Մանյակ կա զգույշ եղեք»:

Մանյակի մասին լեգենդար ու միմյանց հակասող պատմություններ լսեցինք խանութների աշխատողներից, սակայն այդ բոլորի մեջ մի առանցքային գիծ կա. մի տղամարդ հետապնդում է կանանց, սեռական բնույթի հայհոյանքներ  ասում, հարձակվում ու փորձում է տիրանալ:

Թե կոնկրետ ում վրա է հարձակվել, ոչ ոք հստակ չասաց, սակայն բոլորն էլ պատրաստ  էին բնութագրել տղամարդու արտաքինը: Իհարկե այդ նկարագրություններն էլ էին հակասական. մի  մասը պատմում էր , որ մանյակը մոտ 35-40 տարեկան, շիկահեր գեղեցիկ տղամարդ է, նման երգիչ Նարեկ Բավեյանին, իսկ ոմանք պնդում էին, որ մոտ  17-18 տղա է, ամենևին էլ նման չէ որևէ երգչի, նիհար է ու հոգեկան հիվանդի տեսք ունի:

Ասում էին  նաև, որ արդեն մի քանի օր է ոստիկանները շրջապատել են մանկապարտեզի տարածքը, մինչդեռ առավոտյան` մանկապարտեզի բացվելու ժամին, մենք ոստիկաններ չնկատեցինք. փոխարենը տեսանք երեխաներին  ուղեկցող շատ  հայրիկների:

Նրանցից մեկը միայն ցանկացավ պատասխանել մեր հարցերին, տալով կարճ պատասխան. «Մանյակի մասին պատմությունները ճիշտ են թե չէ չգիտեմ, բայց զգուշանալը  ճիշտ է»:

Այնուամենայնիվ այս փաստերով աղքատ ու ճոխ երևակայությամբ լեցուն պատմությունը խուճապի է մատնել Նորքի 9-րդ զանգվածի բնակչուհիներին, ովքեր տանը փակված լսում ու տարածում են լեգենդներ Նարեկ Բավեյանի կերպարով գեղեցիկ տղամարդու և հոգեկան հիվանություն ունեցող պատանու մասին:

Սուսի Միսակյան

 

 

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Ծնողները երեխայի գլխացավի պատճառն են

Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր

admin

Lulz Sec խմբի հակերները բացահայտել են իրենց

admin