Ամսագիր.am
Image default
Մշակույթ

«Հայլուրը»` «Աղբ եթերից» մրցանակաբաշխության հինգերորդ հաղթող

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության հինգերորդ հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» («Հայլուր») հաղորդաշարը` քաղաքացիների կողմից վճարած հարկերի հաշվին աշխատելով հանդերձ, անաչառ ինֆորմացիա ապահովելու փոխարեն, տարիներ շարունակ իշխանությունների գովքը կատարելու և հասարակության լայն խավերին ակնհայտ կողմնակալ ինֆորմացիա հրամցնելու համար:

«Չենք լռելու»-ն այս անգամ խախտում է «Աղբ եթերից» մրցանակաբաշխության կանոնները և «Հայլուրը» կողմնակալ աղբից մաքրելու համար 100 դրամ չի ուղարկում Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաղորդաշարը գոյատևում է այդ թվում «Չենք լռելու» նախաձեռնության անդամների մուծած հարկերի հաշվին: «Չենք լռելու»-ն պահանջում ապահովել անաչառ լրատվություն, կամ հրաժարվել բյուջետային փողերից` «Հայլուրի» համար գտնելով կոմերցիոն հովանավորների:

Այսօր առավոտյան «Հայլուրին» է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր:

Հիշեցնենք, որ «Աղբ եթերից»-ի առաջին մրցանակակիրը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Աննա» սերիալն էր` սյուժեն տարիներով արհեստականորեն ձգձգելու և հեռուստադիտողի ճաշակի վրա ակնհայտ բացասական ազդեցություն ունենալու համար:

Երկրորդ հաղթողը «Շանթ»-ի «Բանակում» սերիալն էր` զինված ուժերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունները փայլուն եւ հումորային փաթեթավորումով որպես նորմա ներկայացնելու համար, ինչը մեծ խոչընդոտ է առողջ եւ կանոնադրական հարաբերությունների վրա հիմնված բանակ ստեղծելու ընդհանուր նպատակի իրականացման հարցում:

Երրորդ մրցանակակիրը «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալն էր` ամենօրյա եթերային լացուկոցի և կանանց հանդեպ որպես սովորական երևույթ ներկայացվող բռնության տեսարանների համար:

Չորրորդ հաղթողը ATV-ի «Արի ամուսնանանք» հաղորդաշարն է` հայ մարդուն անգիտակցորեն ծաղրի առարկա դարձնելու և ռուսական համանուն հաղորդաշարը խայտառակ անճաշակ կրկնօրինակելու համար:

 

loading...

Կարդացեք նաև

Մելին Մոնրոյի պոռնոֆիլմը չի վաճառվել

Սուսի Միսակյան

Թոմ Հենքսին առաջարկել են խաղալ Ուոլդ Դիսնեյի դերը

admin

Ջուլիա Օրմոնդը կխաղա Սուպերմենի մոր դերը