Ամսագիր.am
Image default
Հասարակություն

ՄՐՑՈՒՅԹ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2012

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2012-2013 ուսումնական տարում Չեխիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավր/մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով 1 կրթաթոշակային տեղի համար:
Դիմել կարող են միայն ինֆորմատիկա, տեխնիկական և բժշկական մասնագիտությունների համար:
Վերոնշյալ կրթաթոշակային տեղի համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացվելու են 5 թեկնածուներ և վերջնական ընտրությունը կայացնելու է չեխական կողմը:
Մրցույթին կարող են մասնակցել միջնակարգ կրթություն ունեցող կամ  ավարտական դասարանում սովորող ՀՀ քաղաքացիները:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•չեխական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
•ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
•2 երաշխավորագիր /անգլերեն/,
•բժշկի տեղեկանք՝ ըստ ներկայացվող ձևի,
•ծննդյան վկայականի պատճեն՝ նոտարի կողմից չեխերեն թարգմանված և  ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի, իսկ ավարտական դասարանում սովորողները՝ ակադեմիական տեղեկանքի պատճենները, նոտարի կողմից չեխերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•անձնագրի պատճեն,
•3×4 չափի 2 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2011 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում/ Այգեստան 9, փ.4 /:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն մինչև ս/թ. նոյեմբերի 25-ըներառյալ: Հասցեն՝(ք.Երևան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64)
loading...

Կարդացեք նաև

Հայրենասիրությունն ու 400 դրամը

admin

Հայ-վրացական «Երիտասարդ ճանապարհորդներ» ծրագիր

admin

Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվել է ասպիրանտուրայի ուսուցման իրավունք

admin