Ամսագիր.am
Image default
Հոգևոր անկյուն

Փրկության ուղիները

 

 

Փրկչի գալստյան նպատակը եղել է մարդու փրկությունը: Եվ այդ փրկության ներքո Եկեղեցին հասկանում էր և հասկանում է ոչ այլ ինչ, եթե ոչ մարդու միացումը Աստծո հետ: Մարդու մուտքը այլ աշխարհ, աստվածային աշխարհ և ոչ միայն մահվանից հետո, թեև մահվանից հետո ամբողջ լիությամբ, այլև երկրային կյանքի ընթացքում: Փրկության հոմանիշը մարդկային երջանկությունն է կամ օրհնությունը, կյանքի լիությունը: Եվ այդ կյանքի լիությանը կարելի է հասնել միայն Աստծո հետ հաղորդակցվելիս: Այդ ծգտումը դեպի Աստված առաջանում է մարդու հոգում. մարդը, կիրառելով իր կամքի, բանականության, զգացմունքների ուժը, այնպես պետք է փոխի իր կյանքը, որպեսզի այն առավելագույնս համապատասխանի մարդու մասին Աստծո ծրագրին: Աստված  մարդուն ստեղծեց ըստ Իր պատկերի, Նա ներդրեց մեր մեջ Իր պատկերըև մեր խնդիրն է իրականացնել այդ պատկերը: Եկեղեցական հայրերը, հատկապես Կապադովկայն հայրերը, ասում էին, որ նմանությունը ոչ այլ ինչ է, քան այն հնարավորությունների բացահայտումը, որոնք Աստված ներդրել է մարդկային բնության մեջ: Եթե մարդը իրագործում է այդ հնարավորությունները, որոնք իրենց մեջ արտացոլում են Աստծու հնարավորությունները, ապա դրանով նա մոտենում է Աստծուն: «Եղեք կատարյալ, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»: Եկեղեցու հայրերը ասում են, որ իսկապես մարդկային կատարելագործմանը սահման չկաև դրա համար էլ կարելի է ասել, որ մարդու վերջնական նպատակը Աստծուն այնքան նմանվելն է, որը  կարելի է կոչել աստվածացում: Քրիստոսին նմանվելը Աստծո պատկերի իրականացման և կատարելության հասնելու փորձն է: Ահա այդ կատարելությունն էլ կոչվում է փրկություն: Յուրաքանչյուր մարդ չէ, որ հասնում է գագաթնակետին. ոմանք կանգ են առնում ճանապարհի կեսին, ոմանք` քառորդին, ոմանք նույնիսկ առաջին քայլերն անում  և մեզանից ոչ ոք չգիտի, թե ո՞վ է բարձր և ո՞վ է ցածր. միայն Աստծուն է հայտնի մեր յուրաքանչյուրիս կատարելության աստիճանը, ինչպես նաև միայն Աստծուն է հայտնի մեր յուրաքանչյուրիս մեղավորության աստիճանը: Բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ կարող է ընթանալ այդ ճանապարհով: Եվ յուրաքանչյուր այլ քայլ` քայլ է մյուս կողմ, այդ նպատակից ուրիշ կողմ  և նշանակում է փրկությունից այլ կողմ:

Իսկ ի՞նչ ուրիշ ճանապարհներ գոյություն ունեն: Գոյություն ունի մի ճանապարհ, որով հաճախ մարդիկ ընթանում են: Դա մոգության ճանապարհն է: Մոգությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ գաղտնի ուժերի օգտագործումը որոշակի նպատակներին հասնելու համար: Տերը ստեղծեց մարդուն և նրան կոչեց կատարելության, Նա նրան կոչեց անսահման կատարելության, Նա նրա մեջ ներդրեց այդ կատարելության ձգտումը: Եվ ահա գալիս է չարը, դիմում է առաջին մարդկանց և ասում է. որ ճաշակեն  արգելված ծառի պտղից և կլինեն աստվածների նման: Աստված առաջարկում է աստվածացման ճանապարհը և չարն էլ է առաջարկում այն: Սակայն իրենց մեջ կա հսկայական տարբերություն: Աստված առաջարկում է հասնել աստվածացման կատարելագործությամբ, սխրանքով, ուժերի լարումով, կրթությամբ, Իր պատկերի իրագործությամբ, իսկ չարը` խաբկանքով, ճաշակիր չարի և բարի գիտության ծառից և կլինես ինչպես Աստված. պետք չէ ո՛չ մի ջանք, ո՛չ մի պայքար, ո՛չ մի սխրանք, ճաշակիր և դու էլ այդպիսի կլինես: Եվ այդ ամենը կառուցված է մոգության վրա, այդ ամենի  հիմքում մոգական գաղափար է, կարծես թե հոգ¨որ նպատակին հասնելու գաղափար, սակայն առանց հոգևոր կատարելագործման: Փրկության հասնելու առաջին ճանապարհը, որը նախատեսում է փրկությանը հասնել կատարելագործմամբ, կրոնական ճանապարհն է, այն նախատեսում է մարդու կապը Աստծո հետ, իսկ մոգականը այդպիսի կապ բնավ չի նախատեսում: Սակայն գոյություն ունի նաև այլ ճանապարհ, որով ընթանում են մարդիկ` կրոնից և մոգությունից հեռու: Դա ոչ կրոնական ճանապարհն է, ագնոստիկական ճանապարհը (ագնոստիկ` անհավատ, որը հրաժարվում է որև է բան իմանալ Աստծո մասին): Ագնոստիկ ճանապարհով ընթացող մարդն իր կյանքի նպատակը տեսնում է այս պահին երջանկությանն հասնելու մեջ: Նրան ընդհանրապես չեն հետաքրքրում ոչ մի այլ հեռանկարներ, ներկա պահին լինել երջանիկ, իսկ ի՞նչ է նշանակում լինել երջանիկ ներկա պահին, դա նշանակում է զգալ ինչ-որ հարմարավետություն, կոմֆորտ, սեփական մարմնի հարմարավետություն, ապրել հարմարավետ, լավ ապրել հիմա և դա ոչ մի կատարելագործում էլ չի պահանջում: Պահանջում է երբեմն խելք, մասնագիտության ձեռքբերում, որպեսզի այդ կրթությամբ առաջ ընթանալ դեպի բարձր բարիքները: Իսկ դա ոչ մի լարում, հոգևոր աճ չի պահանջում. պետք է միայն այնպես հարմարվել կյանքում, որպեսզ ինչքան հնարավոր է սպառել, ինչքան հնարավոր է ունենալ. հենց դա է կատարելությունը` նյութական բարեկեցության, սպառման  մակարդակի բարձրացումը: Սակայն ոչ երկրորդ  և ոչ էլ երրորդ ճանապարհը երջանկության չեն առաջնորդում, որովհետև դրանք չեն տանում փրկության: Փրկության է տանում միայն մեկ ճանապարհ, որը նախատեսում է կապ մարդու   և  Աստծո միջև, քանզի Աստված կյանքի Աղբյուրն է, գոյության Արարիչը և առանց Նրա ոչինչ չենք կարող անել, ինչպես ասում է Աստծո խոսքը «առանց  Ինձ ոչինչ չեք կարող անել» (Հովհ. ԺԴ): Այն ամենը, ինչ որ մենք անում ենք առանց Նրա, դա նման է անիվի մեջ սկյուռի վազքին, դա մարդկային անձի և հասարակության հեռանկարների բացակայությունն է:

 

 

Պատրաստեց` Արման Շոխիկյանը

 

loading...

Կարդացեք նաև

Ով չգիտի համբերել, չգիտի նաև մարդավայել ապրել

Սուսի Միսակյան

ՇՈՂԱ՜, ՇՈՂԱ՜, ԲԱՐԻ՜ ԱՐԵՎ, ՀԻՎԱՆԴ ԵՄ…

admin

ԵԹԵ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՍ, ԱՊԱ ՊԻՏԻ ԱՂՈԹԵՍ…