Ամսագիր.am
Image default
Հասարակություն

“Արթնանալ հայրենիքով և ապրել նրա հետ յուրաքանչյուր օր”

Կանադայում հայերն ամենակազմակերպված և օրինակելի համայնքներից են, ուրույն դեր ունեն Կանադայի քաղաքացիական հասարակության ձևավորման և ժողովրդավարության կայացման գործում: Կանադայի կառավարությունն իր հերթին փորձում է աջակցել կանադաբնակ հայությանը, որի վառ վկայություններից է օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը:
Ու զարմանալի չէ, որ հենց այդ համայքի ներկայացուցիչները Սեւակ Յարութիւնեանը եւ Ռուբէն Ճանպազեանը  այսօր Հայաստանում են և կատարում են կամավորական աշխատանք: Երկուսի համար էլ սա առաջին այցը չէ Հայաստան, սակայն սա ամենաերկարատևն է:

_Ինչպե՞ս որոշեցիք գալ Հայաստան:

Սեւակ-Հայաստանը մեզ միշտ մոտ է եղել. Մենք միշտ ակտիվ ենք եղել Կանադայի հայ համայնքում, հաճախ ենք եկել Հայաստան` սա մեր 8-րդ այցելությունն է: Երբ ավարտեցինք ուսումն արտեկրում, որոշեցինք մեր գիտելիքները ներդնել Հայաստանում ու փորձառություն ձեռք բերել:

_Որտեղ եք կատարում կամավորական աշխատանք:

Ռուբեն– Ես աշխատում եմ «Հրայր Մարուխյան հիմնադրամ» սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունում. կատարում եմ թարգմանություններ և ղեկավարում եմ վեբկայքը:

ՍեւակԻսկ ես մասնագիտությամբ PR մասնագետ եմ և ըստ իմ մասնագիտության կամավորական աշխատանք եմ կատարում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

-8 անգամ Հայաստան այցելելով ինչ փոփոխություններ եք նկատում և ինչն է ձեզ դուր գալիս:

Սեւակ-Միանշանակ շատ բան է փոխվել Երևանում, գեղեցկացել են փողոցները, ավելացրել են շքեղ շինությունները…սակայն շատ բան մնացել է նույնը. ծանր է երթևեկությունը, իսկ մարդիկ ոչ զիջել են սիրում, ոչ իրենց հերթին սպասել: Եվ նմանատիպ մի շարք խնդիրներ, ինչը չենք հանդիպել Կանադայում: Այնտեղ կա օրենք և բոլորը ենթարկվում են այդ օրենքին` առանց բացառությունների: Կցանկանամ ժողովրդին տեսնել ավելի աշխատասեր և ավելի քիչ մեղադրեն ուրիշներին իրենց դժվարությունների համար: Մենք միշտ եղել ենք աշխատասեր և ստեղծագործող ժողովուրդ:

Ռուբեն- Սակայն այնտեղ էլ ուրիշ խնդիրներ կան…Մի խելացի ասացվածք կա. «Խոտը ավելի կանաչ է թվում, երբ ցանկապատից այնկողմ է»: Անշուշտ կառավարական խնդրիներ կան, բայց մի գիշերում ոչինչ չի կերտվում: Պետք է ունենալ հույս և հավատք:

_Ինչո՞վ են զբաղվում ձեր ծնողները Կանադայում, Հայաստան տեղափոխվելու մտադրություն չունեք:

Ռուբեն- Մեր ծնողները հաճախ են գալիս Հայաստան, սակայն հիմանական տեղափոխվելու մասին դեռ միտք չկա: Երկուսիս ծնողներն էլ այնտեղ բիզես ունեն ու այստեղ տեղափոխել չեն կարող հիմա: Օրինակ մենք արտադրում ենք պաղպաղակ. կարծում եմ այն պարզապես մրցակցել չի կարող հայաստանյան արտադրության պաղպաղակների հետ:

_Պատրաստվու՞մ եք շարունակել ընտանեկան գործը:

Ռուբեն-Ես մտադիր եմ Հայաստան վերադառնալ ու բնակվել այստեղ, զբավել կամ իմ մասնագիտությամբ կամ ունենալ իմ բիզնեսը:

Սեւակ Ես էլ եմ իմ ապագան այստեղ պատկերացնում, անշուշտ եթե լինի համապատասխան աշխատանք` ամբողջ ընտանիքով կապրեմ այստեղ:

Ի՞նչ սիրելի ավանդույթներ կան Հայաստանում, որ Կանադայում չեն պահպանում:

Սեւակ Շատ տարբերություններ կան կանադահայերի և հայաստանաբնակ հայերի ավադությունների միջև: Օրինակ հարսանեկան արարողություններն են շատ տարբեր. մեզ մոտ պնակ չեն կոտրում, լավաշ չեն գցում ուսերին: Գիտեմ, հայկական սովորություններ են, բայց մեզ մոտ` սփյուռքում չեն պահպանվում: Հայաստանում նաև դեռ կա կանաց հանդեպ ավանդական մտածելակերպ, որ պետք է վերանա. կանանց շատ են ճնշում և երբեմն ստորոցված են պահում նրանց, որը ընդունելի չէ:

Ռուբեն– Կան ավանդույթներ, որ ես ինքս պահելու եմ այդ ավանդույթները, հատկապես որ ինքս մեծացել եմ ավանդապահ ընտանիքում և կառչած մնացել մեր արմատներին:

-Ի՞նչ եք խորհուրդ տալիս Ձեր կանադաբնակ հայրենակիցներին:

ՍեւակԽորհուրդ ենք տալիս վերադառնալ իրենց հայրենիք, ծաղկեցնել պապենական երկիրը: Յուրաքանչյուր հայ պետք է իր տունն ունենա Հայրենիքում, կապ ստեղծի կամ աշխատանքով, կամ գալով, կամ թեկուզ մի փոքր ներդրում ունենալով, արթնանալ հայրենիքով և ապրել նրա հետ յուրաքանչյուր օր: Նրանք, ովքեր երազում են տեսնել պատմական հայրենիքը, թող շենացնեն այսօրվա Հայաստանը:

Ռուբենն ու Սևակը նոր տարին  Հայաստանում չեն դիմավորի. նրանք տխրությամբ են շեշտում, որ ոչ մի անգամ դեռ բախտ չի վիճակվել մասնակցել հայստանյան Սուրբ Ծննդյան տոներին…Սակայն ամեն ինչ դեռ առջևում է. նրանք հաստատ են որոշել, մեկընդմիշտ տեղափոխվելու են Հայաստան ու իրենց զավակներն էլ հայերեն են խոսելու:

 

Սուսի Միսակյան

loading...

Կարդացեք նաև

Ոստիկանության Նոր Նորքի բաժին առավոտից բերման ենթարկված 14 ուսանողներին բաց չեն թողնում. փաստաբան

admin

Յուրաքանչյուր չորրորդ դպրոցականը ամեն օր խմում է գազավորված ջուր

admin

Բազմաթիվ ծրագրեր կան իրականացնելու․ Նոր Նորք վարչական շրջանը առաջին հորիզոնականում է

admin