Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Այսօր դեկտեմբերի 7-ն է

Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 23-րդ տարելիցը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումները կործանեցին Հայաստանի երկու քաղաքները՝ Սպիտակն ու Լենինականը (այժմ Գյումրի), տարերքից մեծապես տուժեցին 21 քաղաք, 350 գյուղ, որնցից 60-ը ամբողջությամբ ավերվեց: Երկրաշարժին զոհ գնաց շուրջ 25 հազար մարդ, մոտ 140 հազարը վիրավորվեցին, ավելի քան 500 հազարն անօթևան մնացին:

Ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարեց գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս  հասցվեց գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս  հասցվեց նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժեց ժողկրթության 917 օջախ:

Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի: Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:
Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի՝ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքները ցույց տվեցին‚ որ այն ժամանակ Խորհրդային Միությունում գործող սեյսմապաշտպանության բոլոր օղակները բավական ցածր մակարդակի վրա էին։ Կատարված էր ոչ պատշաճ շինարարական աշխատանք՝ պոկված քարակտորների և պանելների վրա որոշ տեղերում բոլորովին չկար ցեմենտ, հասարակությունը չէր տիրապետում արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ տարրական գիտելիքների։


loading...

Կարդացեք նաև

Ուսանողները բարձրաձայնում են

admin

Ինչպես են ռուս աղջիկները Հայաստանում ավտոստոպով ճամփորդել

admin

Սամվել Ավագյանն աջակցության կարիք ունի

admin