Ամսագիր.am
Image default
Աֆիշա

“Արարատ”- “Իմպուլս” 2:1

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ մրցափւլի “Արարատ”- “Իմպուլս” հանդիպման վերջնամասում, երբ արարատցիները հաղթում էին 2:1 հաշվով , հյուրերը հաշիվը հավասարեցնելու նպատակով գրոհում էին ամբողջ թիմով: Խաղընկերներին էր միացել նույնիսկ դարպասապահ Մայիս Ազիզյանը:

Անկյունայինի խաղարկման ժամանակ նա մրցակցի տուգանային հրապարակում էր և օդային պայքարում բախվեց արարատցիների դարպասպահ Ֆոլի Ժեռուդի հետ: Դրա հետևանքով մրցակցի դարպասպահը ընկավ գետնին և չէր շտապում բարձրանալ, ինչը, բնականաբար, հյուրերի ֆուտբոլիստների սրտով չէր: Իսկ երբ Ազիզյանն այդ դրվագից հետո շտապում էր վերադառնալ սեփական տուգանային հրապարակ, հանդիպման մրցավար Գևորգ Եղոյանը կարմիր քարտ ցույց տվեց Ազիզյանին:

Քանի որ դիլիջանյան թիմը արդեն կատարել էր թույլատրելի քանակի բոլոր փոփոխությունները, “Իմպուլսի” դարպասը պատրաստվեց պաշտպանել Տիգրան Ոսկանյանը: Սակայն կիսապաշտպանին այդպես էլ հնարավորություն չտրվեց դրսևորելու դարպասապահի իր ունակությունները, քանի որ քիչ անց խաղն ավարտվեց:

Աղբյուր armsport.am
Լուսանկարը` ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի

 

loading...

Կարդացեք նաև

Pellentesque odio nisi, euismod in, pharetra a, ultricies in, diam.

admin

Pellentesque odio nisi, euismod in, pharetra a, ultricies in, diam.

admin

Donec nec justo eget felis facilisis fermentum.

admin