Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Հայկական առաջին ֆիլմը

Հայկական կինոմատոգրաֆիայի ներկայիս հիմնախնդիրները շատ են: Կարծիք կա, թե հայկական կինո այլևս գոյություն չունի: Կան նաև հակառակ կարծիքը պաշտպանողները: Մենք չենք ուզում ոչ լրացնել այս կարծիքները , ոչ էլ հակասել դրանց, պարզապես կփորձենք ձեզ հնարավորինս ներկայացնել հայակական կինոյի անցած ճանապարհը, հետևությունները թողնելով ձեզ: Ի վերջո, մեր կինոն մեր մշակույթի ու մեր պատմության ամենատեսանելի մասնիկն է:

Գեղարվեստական խորհրդի անդամները հղացան առաջին գեղարվեստական ֆիլմի համար որպես նյութ ընտրել մեր դասական գրականության որևէ երկ ընտրելու միտքը: Կանգ առան «Նամուս» ստեղծագործության վրա: Որպես ռեժիսոր ընտրվեց Համո Բեկնազարյանը: Նրան հրավիրեցին Մոսկվայից Հայաստան ու նա կազմեց ապագա ֆիլմի սցենարը: Հաշվի առնելով, որ Երևանի կինոլաբարատորիայում հնարավոր չէր գեղարվեստական ֆիլմ արտադրել, բանակցություններ վարվեցին Վրաստանի Գոսկինոպրոմի հետ պավիլիոնային տեսարանների համար: Մնում էր դերասանների ընտրությունը: Հաշվի չառնելով, որ հայ դերասանները չունեին կինոյում նկարահանվելու փորձ, նրանք հրավիրեցին Հ. Աբելյանին, Հասմիկին, Հ. Ներսիսյանին, Ա. Ավետիսյանին, Հ. Խեչանյանին և ուրիշներ:

Նկարահանումները սկսվեցին Երևանում: Դերասանների անփորձությունը, լուսարձակներ բացակայությունը դժվարացնում էին ֆիլմի նկարահանումները: Բոլոր դժվարությունները հաղթահարվեցին և նկարահանումները սկսելուց 5 ամիս անց` 1935 թվականին « Նամուս» ֆիլմը ցուցադրվեց Երևանի հասարակությանը, ապա ԽՍՀՄ-ի բոլոր երկրներում: Երեք ամիս շարունակ ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայում: Ժամամանակակիցները հավաստում են, որ այդ օրերին «Դմիտրևսկայա» կինոթատրոնը վերածվել էր հայակական մշակույթի և արվեստի հանդիսավայրի:

Եթե դեռ չկա ձեր տեսադարանում այս ֆիլմը, ապա անպայման գտեք և դիտեք այն` մեր կինոյի առաջին քայլը:

loading...

Կարդացեք նաև

«Թարգմանությունն արվեստ է» . Հարցազրույց բանաստեղծ, գրականագետ Նաիրա Համբարձումյանի հետ

admin

Օսկար-2012 . Նոմինանտներն արդեն հայտնի են

admin

Ջուլիա Սթայլզը կիմանա աշխարհի վերջի մասին