Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Մամլո հաղորդագրություն

1. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը ի աջակցություն լրատվամիջոցներին, լրատվամիջոցների խնդիրները բարձրացնող և այդ խնդիրներով զբաղվող կազմակերպությունների, առցանց լրատվամիջոցների, անցկացնում է մրցույթ լրատվամիջոցների դաշտում նոր կազմակերպությունների հայտնաբերման և հզորացման նպատակով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2012 թ. փետրվարի 22-ը, ժամը 17.00: Իսկ, փետրվարի 8-ին ժ. 15.00-ին, Կոնգրես հյուրանոցի Միացյալ դահլիճում կկազմակերպվի տվյալ մրցույթի հետ կապված պարզաբանող հանդիպում/սեմինար:
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.osi.am/announcements.asp.
2. Սկոլ հիմնադրամը հայտարարում է 2013 թ-ի սոցիալական ձեռնակատիրության համար դիմում-հայտերի ընդունում. Սկոլ մրցանակը տրվում է ամեն տարի այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են սոցիալական ձեռնակատիրությամբ և որոնք լուծում են աշխարհի առավել արդիական, հրատապ խնդիրները: Մրցանակը տրվում է որպես հիմնական դրամաշնորհային աջակցություն 3 տարի ժամկետով, ի հավելումն սոցիալական ձեռնակատիրությանը տրվող անկանխիկ պարգևից, որը ներկայացվում է ամեն գարուն Սկոլ աշխարհի ֆորումի ժամանակ:
Այս դրամաշնորհային հնարավորությանը դիմելու համար կազմակերպությունները առաջին հերթին պետք է իրենց իրավասությունը ստուգեն Սկոլ հիմնադրամի կայքում: Եթե հայտատուն համապատասխանում է, ապա նոր միայն կարող է լրացնել առցանց դիմումը:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2012 թ.-ի մարտի 1-ն է:
loading...

Կարդացեք նաև

Հայրենասիրությունն ու 400 դրամը

admin

Հարևանները բարձր երաժշտություն են լսում: Ի՞նչ անել

Սուսի Միսակյան

Այս օրն է մահացել աշխարհահռչակ Կոկո Շանելը

Սուսի Միսակյան