Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր է ծնվել Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանը

 1776  թվականի այս օրն է ծնվել Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանը (գերմաներեն` Ernst Theodor Amadeus Hoffmann, 1776, հունվարի 24 – 1822, հունիսի 25), գերմանացի արձակագիր, կոմպոզիտոր, նկարիչ:

19-րդ դարի գերմանական գրականության ամենանշանավոր դեմքերից է. նա պատկանում է, այսպես կոչված, ուշ շրջանի ռոմանտիզմի դպրոցին, և նրա ստեղծագործությանը հատուկ է այն ներքին խոր երկվությունը, որով համակված է այդ դպրոցի ստեղծած ամբողջ գրականությունը:

Ծնվել է Քյոնիգսբերգում, իրավաբանի ընտանիքում: Ծնողների ամուսնալուծության պատճառով մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է մոր ծնողների մոտ: 1792-1797-ին Հոֆմանն ուսանում է Քյոնիգսբերգի համալսարանում, որտեղ ուսումնասիրում է իրավունքի պատմություն, փիլիսոփայություն, երաժշտություն ու արվեստի պատմություն, իսկ համալսարանն ավարտելուց հետո մեկնում է Բեռլին և իրավաբանական աշխատանքի անցնում Կայսերական դատարանում:

հոֆմանի անհանգիստ ու անապահով կյանքը, տարօրինակ խառնվածքը, որը երբեմն հասցնում էր մտքի մթագնման, և արվեստի տարբեր ճյուղերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունները նրան պարզապես խանգարում են տևականորեն որևէ վայրում բնակություն հաստատել և մի հիմնական աշխատանքով զբաղվել: Ապրել է Գլոգաուում, Բեռլինում, Պոզնանում, Պրահայում, Վարշավայում, Լայպցիգում, Դրեզդենում և վերջում նորից Բեռլինում, որտեղ և կնքել է իր մահկանացուն:

Հոֆմանը ստեղծագործական կարճ կյանք ունեցավ, բայց մեծ ժառանգություն թողեց հայրենի գրականությանը: «Ոսկե կճուճ», «Վարպետ լուն», «Սատանայի էլիքսիր», «Սրապիոն եղբայրներ» և բազմաթիվ այլ նորավեպեր և վեպեր այսօր էլ չեն կորցրել իրենց գեղարվեստական հմայքը:

loading...

Կարդացեք նաև

Ծնունդդ Շնորհավոր, Ազնավուր

admin

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան օրն է

Սուսի Միսակյան

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

admin