“Մենք հավատում ենք սիրուն” պատմական դրամայի ցուցադրությանը Ziegfeld Theater կինոթատրոնի կարմիր գորգի վրա հավաքվել էին ոչ միայն նկարահանող խումի անդամները, այլ նաև շատ աստղային հյուրեր:
Մադոննայի ռեժիսորական դեբյուտը շնորհավորելու և հաջողություններ մաղթելու էին եկել էին եկել Իրինա Շեյքը, Դիանա Ֆոն Ֆյուռստենբերգը, Ջուլիա Սթայլզը, Դոննա Կարան և ուրիշներ: Մադոննայի կողքին էին նաև դուստրը` Լուրդեսը և երգչուհու սիրեցյալը` պարող Բրահիմ Զաիբատը, սակայն նրանք կարմիր գորգով չանցան, այլ նախընտրեցին մնալ ետնաբեմում:
53-ամյան փոփ-թագուհին իր հյուրերին դիմավորեց ֆիլմի գլխավոր հերոսների` Անդրեա Ռեյզբորոյի և Ջեյմսա Դ’Արսիի ընկերակցությամբ:
“Եսձեռքերս լվանում եմ,- Մադոննան հրաժարվել է մեկնաբանել “Օսկարի” ներկայացվելու հանգամանքը, – Հույս ունեմ, որ իմ ֆիլմը կստանա գոնե մեկ նոմինացիա: Ես երախտապարտ կլինեմ, բայց եթե չտան…միևնույնն է ես Սուպերգավաթ ունեմ” (Փետրվարի 5-ին աստղը կբացի Բեյբոլի Սուպերգավաթը Ինդիանապոլիսում):
“Ոսկե Գլոբուսի” վերջին մրցանակաբաշխության ժամանակ “Մենք հավատում են սիրուն” ֆիլմը ստացավ “Լավագույն սաունդթրեյք” մրցանակը:
Ի դեպ այսօր կհայտարարեն “Օսկարի” նոմինանտներին: