Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Ինչպե՞ս կարող ես Նրա համար դառալ իդեալական

Կինը և տղամարդը երջանկություն ասվածը հասկանում են միանգամայն տարբեր կերպ և այդպես տարբեր էլ պատկերացնում են իրենց իդեալական կեսին: Այսօր կներկայացնենք թե միջինը ինչպես են պատկերացնում տղամարդիկ իրենց իդեալական կնոջը:

Առաջին տեղում գեղեցկությունն է: Սակայն խոսքը սահմանված չափսերի մասին չէ, այլ կանացիության և գրավչության: Յուրաքանչյուր տղամարդ գեղեցկությունը պատկերացնում է յուրովի: Գեղեցիկ կինը ամենևին էլ պարտադիր չէ, որ լինի շիկահեր, կապուտաչյա մոդել: Ճաշակները լինում են տարբեր և ինչպես ժողովրդին է թվում .սերը աթարին էլ է կպնում: Իրականում պետք է հիշել, որ ճաշակին ընկեր չկա:

Սակայն ինչ է գեղեցկությունն առանց խելքի: Իսկական տղամարդը գեղեցիկ, բայց հիմար կնոջ հետ չի ձանձրանա ոչ ավել քան 2-3 գիշեր: Իսկ երբ կիրքը հանդարտվում է զուգընկերոջ հետ զրուցելու ցանկություն է առաջանում: Եվ ոչ թե շոփինգից ու ընկերուհու թանկարժեք զարդերից, այլ աշխատանքային խնդիրներից, մոտ ընկերոջ հետ ունեցած վեճից կամ հարազատներից մեկի հիվանդությունից: Եվ ի պատասխան լսելով ոչ միայն խելացի, այլև քաջալերող խոսքեր, տղամարդը ունակ է դառնում լուծել ամեն տեսակ խնդիր: Միակ բանը որ այս դեպքում կարող է տղամարդու ինքնավստահությունը կոտրել, այն է, երբ նա զգում է, որ կինը իրենից խելացի է, իսկ դա ընտանիքում առաջնորդի դերը ստանձնելու անվերջ պայքարի մղում: Իսկ կինը այդ պայքարի մասին կարող է և չիմանալ, այդ ամենը կնոջ փոխարեն անում են տղամարդու բարդույթները:

Երրորդ տեղում տնտեսողությունն է: Կարևոր է կնոջ տնտեսությունը վարելու ունակությունը, որի շնորհիվ տան գնումները կարվեն շատ խելամիտ, իսկ խնայողության միջոցով կարելի է հասնել ամեն տեսակի ընտանեկան երազանքների իրականացման: Տղամարդկանց համար հաճելի է նաև համեղ կերակուրներն ու քիչ թե շատ հարմարավետ ու կոկիկ տունը:

Իսկ այսքանից հետո ըստ հարցումների, տղամարդիկ իդեալական կնոջը տեսնում են նաև

-Հանգիստ

-Անտեղի չխանող

-Սեքսուալ

-Ոճային

Կանանց հաճախ խորհուրդ է տրվում հաճախել յոգայի, մերկապարի սիրողական դասընթացների և ունենալ ոճաբան-խորհրդատու, ինչն օգնում է ոչ միայն դառնալ իդեալական կին, այլև մնալ այդպիսին անգամ ամուսնությունից տասնամյակներ հետո:

loading...

Կարդացեք նաև

Տղամարդիկ կանանց գրավում են…դիմադրողականությամբ

admin

Գեղեցկության գինը

admin

Շատ կաթ` քիչ ծխախոտ

Սուսի Միսակյան