Այդ լույսը կարող է նկատել յուրաքանչյուր ոք, մնում է միայն մի փոքր վարժվել: Այն նման է լուսապսակի և հաճախ փայլում է ծիածանի բոլոր գույներով: Դրա շնորհիվ դուք կարող եք շատ բան իմանալ ձեր շրջապատի մասին և նորովի նայել մարդկանց:
Նկատել եք, որ երբեմն մեկի հանդեպ ինչ-որ ձգողականություն եք զգում, իսկ մեկ ուրիշից ամեն կերպ ցանկանում եք խուսափել: Պատահում է, որ նոր ծանոթի հետ քեզ այնքան լավ ես զգում, իսկ մեկին ում արդեն մի քանի անգամ է հանդիպում ես, չես կարողանում հիշել («Ներեցեք, մենք ծանո՞թ ենք»): Հաճախ մենք չենք էլ մտածում այդ «պատահականությունների» մասին և տեսնում ենք միայն նրանց, ովքեր գրավել են մեր ուշադրությունը և չենք նկատում մյուսներին:
Կենցաղային մակարդակով, այս ֆենոմենը , որպես կանոն բացատրվում է մեզ հարազատ անձի տիպով, հազիվ զգացվող ամեն մարմնին բնորոշ բույրով և անգամ անցյալ կյանքում ծանոթ լինելու հանգամանքով: Մենք չենք մոռանում նաև սեքսուալ ձգողականության, ինտուիցիայի և հոգեհոսանքի մասին: Իսկ մի մասը հավատում է, որ ամբողջ գաղտնիքը աուրայի մեջ է: Ի՞նչ է սա:
Որպես կանոն , փորձագետները ասում են, որ աուրան մեզ շրջապատող էներգետիկ դաշտն է` կազմված մեր անձնական էներգիայից:
Այն շրջապատում է մեզ, և կարող ենք տեսնել կամ զգալ այն: Եվ դրա համար ամենևին էլ պարտադիր չէ տարված լինել մոգության արվեստով կամ էլ տիրապետել էքստրասենսի հնարքներին:
Մեզ շրջապատում են գունավոր ճառագայթումները (հենց այդպիսի տեսք ունի աուրան). տեսարանը հետաքրքիր է և ճանաչողական: Չէ որ այն, ինչպես հավաստում են պրոֆեսիոնալ բիոէներգետիկները, կարող է շատ բան պատմել մարդու մասին . որպես անահատ ի՞նչ է նա իրենից ներկայացնում, ի՞նչ տրամադրություն ունի այս պահին, ի՞նչի մասին է մտածում, ի՞նչ է ուզում, ի՞նչի համար է անհանգստանում:
Մասնագետների լեզվով, այն ինչ մենք անվանում ենք հոգեհոսանք, կոչվում է մարդկանց միջև էներգիայի փոխանակման օղակ:
Յուրաքանչյուրս կարող ենք հիշել դեպք, երբ այս կամ այն մարդու ներկայությունն իսկ բավական է եղել, որ կարողանանք վերականգնել մեր հոգևոր հավասարակշռությունը: Օրինակ դուք լարված եք, ինչ-որ կարևոր իրադարձությունից առաջ, սակայն բավական է գտնվել սիրած էակի կամ պարզապես հաճելի ընկերակցի կողքին և հանգստության ալիք է բարձրանում ձեր վրա: Հոգեբանները նման դեպքերում ասում են .« Ամբողջը գաղտնիքը ֆերոմոնների մեջ է»: Այդ նյութն արտադրում են թևատակի գեղձերը: Ասում են, որ դա է հենց մեզ ստիպում այդպես քնքշորեն հենվել տղամարդու ուսին:
Էքստրասենսները բացատրում են նմանատիպ երևույթները ուրույն կերպով.« Ձեր աուրաների միջև կատարվում էներգիայի հորմոնալ փոխանակում»:
Ինչպե՞ս այն կարդալ:
Կարիք կա՞ արդյոք սովորել կարդալ աուրան: Բիոէներգետիկները պնդում են, որ դա պետք է սովորել, նախևառաջ, մեր օգտի համար: Սովորելով, դուք կարող եք ուժեղացել ձեր աուրան կամ դեպի լավը փոխել շրջապատի վերաբերմունքը ձեր նկատմամբ: Բացի այդ, առաջին հանդիպման ժամանակ էներգետիկ դաշտը կպատմի այդ անձի մասին այն ինչը դուք երբեք չէիք իմանա: Ինքնաուսուցմանն անցնել առանց հավատալու, որ աուրան իսկապես հնարավոր է տեսնել, անիմաստ է:
Սկզբի համար փորձեք ազատվել ամեն տեսակի ներքին կապանքներից և նախապաշարումներից («Այդպիսի բան չի կարող լինել, քանի որ չի կարող լինել երբեք»):
Չէ, որ մենք ասում ենք .” սգից սև կապած”, “ամոթից կարմրած”, “նախանձից կապտած”…Նշանակում է, որ մենք գույն ենք զգում, եթե անգամ չենք էլ տեսնում: Այնպես որ մեզ համար առաջնայինը աուրան տեսնելը չէ, այլ այն զգալը:
Գոյություն ունի մի քանի մեթոդ աշխարհը, ինչպես ասում են «երրորդ աչքով» դիտելու համար:
1.Նայեք մարդուն, ապա փակեք աչքերը և ասեք առաջին գույնը, որ կհայտնվի ձեր գլխում: Եթե անգամ սկզբում ոչ մի գույն չտեսնեք, միևնույնն է, ընտրեք ցանկացած գույն: Առաջին հնարավորության դեպքում կատարեք այս վարժությունը:
2. Վերցրեք գունավոր մատիտներ և նկարեք մարդու աուրան, օգտագործելով ձեր ինտուիցիան: Սովորաբար աուրայի մեջ լինում են երկու հիմանական գույներ`անհատականությունը և տրամադրությունը: Մարդու աուրան ստաբիլ է: Այն արտահայտում է մարդու բնավորությունը և այն թե ինչպես է ընկալում նրան շրջապատը: Այդ աուրան մշտական է, թեև կարող են փոփոխվել մարդու կյանքում տեղի ունեցած գլոբալ փոփոխություններից: Տրամադրության աուրան փոփոխական է. այն կարող է փոխանցել տվյալ պահի հոգեկան դրությունը :
3. Լազերային սկավառակի արծաթագույն մասը շրջեք այնպես, որ արտացոլվի ծիածանը: Նայեք սկավառակին ինչպես հայելու և հնարավոր է տեսնեք ձեր աուրայի գույնը, որը ավելի ընդգծված կլինի գլխի շուրջ: Այս վարժությունը կօգնի զարգացնել ձեր ինտուիցիան:
Աուրայի գույների նշանակությունը
Այն կարծիքը, թե աուրան լինում է միայն լուսավոր կամ մութ, սխալ է: Իրականում, այն բազմագույն է: Միայն մասնագետները կարող են տեսնել բոլոր գույներն ու երանգները: Սակայն մեկ կամ երկու հիմնական գույները կարելի տեսնել մի քանի փորձերից հետո: Մնում է հիշել, թե ինչ են նշանակում գույները:
Սպիտակ– Էներգիայի և կյանքի ուժի գույնն է: Սակայն եթե այն շատ գունատ է, նշանակում է մարդը կտրված է իրականությունից, իսկ եթե շատ պղտոր է `թշնամական վերաբերմունքի մասին է խոսում:
Կարմիր– Կրքի գույնն է, ուժի, տղամարդկայինության, սկզբունքայինության: Մուգ կարմիրը խոսում է բարկության մասին:
Նարնջագույն– Վստահության և անկախության գույնն է: Բաց նարնջագույնը հուշում է ցածր ինքնագնահատականի մասին:
Դեղին– Ուժեղ մտավոր կարողություններ ունեցող մարդկանց գույնն է, ովքեր ձգտում են նոր գիտելիքների:
Կանաչ– Երկարատև սիրո և հոգևոր շռայլության մասին է հուշում:
Փիրուզագույն– Հոգևոր հասունության գույնն է: Այսպիսի աուրայով մարդը կարող է դրական ազդել շրջապատի վրա:
Կապույտ– Ինքնագոհության գույնն է: Խոսում է իդեալիստության և արդարության սուր զգացումի մասին:
Մանուշակագույն– Խոսում է մարդու աշխատասիրության, յուրահատուկության և էության լիարժեքության մասին:
Վարդագույն– Սիրո և շռայլության գույնը:
Շականակագույն– Հավատարիմ, իրատես և վստահելի մարդկանց գույնը:
Սև– Թարմության գույնն է: Սակայն մութ աուրայով մարդկանցից խուսափեք, քանի որ նրանք կարող են էներգետիկ վամպիրներ լինեն, որոնց հետ շփումը կարող է հանգեցնել անգամ դեպրեսիայի:
Մոխրագույն- Անվճռականության գույնն է, միևնույն ժամանակ խոնարհության և հարմարվողականության: