Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Պրեմիերա:Սոֆի Մխեյան.«Ուզում եմ խոսել» + խոսքերը

 

Սոֆի Մխեյանն իր երկրպագուների դատին է հանձնել իր նոր «Ուզում եմ խոսել» տեսահոլովակը, որի ռեժիսորն է Damian-  ը:

Երգի երաժշտության հեղինակը ինքը երգչուհին է, խոսքերի հեղինակը Սվետլանա  Բոսնոյաննը, գործիքավորումը Նիկ Եգիբյանի:

Երգի բառերի մի մասը երգչուհին պարզապես արտասանում է երաժշտության ներքո:

Ուզում եմ խոսել

Անձրևները երկնքից թափվում են լուռ
Եվ մաքրում հետքերը որ տարել են քեզ հեռու
Բայց քամին գալիս ու նորից ամուր գրկում
Նա իր հետ քո բույրն է ինձ բերում
Բաժանվել ենք մենք, անցել է ժամանակ
Բայց հիշում եմ դեռ քեզ դու իմ կարոտ միակ
Չեն հուզում հարցերը որ թվում էին կարևոր
Ով էր ճիշտ անմիտ վեճում, ով էր մեղավոր

Սերը մեր զոհ գնաց իմ ու քո հպարտության
Եվ հիմա մենք դարձանք երկու ստվեր մենակության
Չեմ ուզում, չեմ կարող մոռանալ քեզ 
Ինձ համար դեռ թանկ ես, ինձ համար դեռ կյանք ես 

Սեր քեզ հետ, միայն քեզ հետ
Չի ծնվի սրտում իմ նոր աղետ
Տար քեզ մոտ միայն քեզ մոտ
Իմ հոգում ապրող միակ կարոտ:

Ես գիտեմ հիշում ես , անհնար է մոռանալ
Առաջին մեր հանդիպումը, երբ նայում էիր ինձ հուզված
Թե ինչպես դու մեկ օրում դարձար իմաստը իմ կյանքի
Ախր դու ասում էիր ես եմ այն աղջիկը քո երազանքի
Սերը մեզ տվել էր նոր երկինք ու նոր երկիր 
Արարում էինք մեր աշխարհը, իսկ հիմա փորձիր գտիր 
Ավերվեց ամեն ինչ, ու էլ չկա ոչինչ 

Սերը մեր զոհ գնաց իմ ու քո հպարտության
Ինձ համար դեռ թանկ ես, ինձ համար դեռ կյանք ես 

Սեր քեզ հետ, միայն քեզ հետ
Չի ծնվի սրտում իմ նոր աղետ
Տար քեզ մոտ միայն քեզ մոտ 
Իմ հոգում ապրող միակ կարոտ:

loading...

Կարդացեք նաև

Պրեմիերա: Հայկո -“Գա ու գնա”

admin

Կետի Պերին դարձել է շիկահեր

Սուսի Միսակյան

«Ազնավուրը ընդունում է ընկերներին»

admin