Ամսագիր.am
Image default
Հոգևոր անկյուն

Ինչո՞ւ է ծխելը համարվում մեղք

Սուրբ հայրերը հոգու տարբեր հիվանդությունները բնորոշում են կիրք բառով: Մարդը բաղկացած է մարմնից և հոգուց: Այդ պատճառով կրքերը ևս լինում են մարմնական և հոգեկան: Առաջինի հիմքը մարմնի կարիքներն են, երկրորդինը՝ հոգեկան: Դժվար է հստակ սահմանազատել դրանք, քանի որ բոլոր կրքերի էպիկենտրոնը հոգու մեջ է: Ամենատարածված մարմնական կրքերն են որկրամոլությունը, շատակերությունը, զեխությունը, հարբեցողությունը, հեշտասիրության տարբեր տեսակները, անառակությունը, շնությունը, շվայտությունը, անմաքրությունը, արյունախառնությունը, մանկապղծությունը, անասնապղծությունը, հոռի ցանկությունները և ամեն տեսակ անբնական և ամոթալի կրքերը… Ծխելը նույնպես անբնական կիրք է, քանի որ սեփական անձի մշտական թունավորումը չի կարող մարմնի բնական կարիք համարվել: Բոլոր կրքերը գայթակղության քար են մեր փրկության ճանապարհին: Իր ծագումով մարդկային բնությունը, Աստծո արարչության հետևանքը, Նրա պատկերն ու նմանությունը լինելով, կատարյալ է: Մեր ողջ կյանքի իմաստն Աստծուն միանալն ու Նրա մեջ հավիտենական կյանքի երանությունը գտնելն է: Փրկությունն իրաքործելով մենք պետք է մեր մեջ վերականգնենք բազմազան մեղքերի պատճառով աղավաշված Աստծո պատկերը, աշխատենք նմանվել մեր Երկնավոր Ծնողին: Քանի դեռ մարդը կրքի գերին է, նրա հոգին ի վիճակի չէ վերականգնել աղավաղված պատկերը և վերադարձնել նախնական աստվածանմանությունը: Երբ մարդը տրվում է կրքերին, նրա հոգին պղծվում է, միտքը մեռնում է, կամքը դառնում է անզոր: Սուրբ հայրերն այս վիճակը կոչում են երկրորդ կռապաշտություն: Մարդը պաշտում է իր կրքերը կուռքերի պես: Կռապաշտը չի կարող ժառանգել Երկնքի Արքայությունը: Առանց կրքերից մաքրվելու հոգին չի բժշկվում մեղսալի ախտերից ու չի ստանում մեղսագործության պատճառով կորցրած փառքը (սբ. Իսահակ Ասորի): Ցանկացած կիրք, հոգու հիվանդություն լինելով, անտեսանելի շղթաներով միացված է  ուրըշ ախտերի հետ: Հուգու մեջ չկան անթափանցելի պատեր: Արմատավորված կիրքը նպաստում է ուրիշ արատների ձևավորմանը: Հանդես է գալիս եսամոլությունը: Երբ մայրը ծխում է երեխայի սայլակի մոտ, նա իր կրքի բավարարումը երեխայի առողջությունից վեր է դասում: Ծխող ծնողները, որպես կանոն, սովորացնում են ծխել իրենց երեխաներին: Երեխաներն իրենց սեփականությունը չեն: Երբ իրենք վարակում են նրանց այդ կործանարար սովորությամբ,մեղանչում են ոչ միայն քրիստոնեական խղճի դեմ, այլև համամարդկային բարոյականության դեմ:

Երբ մարդ հասկանում է ծխելու վնասակարությունը, նա հաճախ տրտմում է՝ տեսնելով, որ դարձել է այդ սովորության գերին և ազատություն չունի: Ծխելու հետ սերտորեն կապված է նաև ինքնարդարացման մեղքը, բարոյական զգացումների բթացումը: Այս կրքի հետ հաշտվելով՝ մարդն սկսում է ինքն իրեն ներել նաև այլ թուլություններ, քանի որ մեծ է նախադեպի ուժը:

Ծխելը մեղք է նախ այն պատճառով, որ քայքայում է առողջությունը: Բոլոր սուրբ հայրերի ասելով կյանքը և առողջությունը որպես պարգև տրվել են մեզ Աստծու կողմից: Կործանարար սովորություններով և անառողջ ապրելակերպով կյանքը կրճատելը լուրջ մեղք է: Ծխող մարդը վասում է իր և իր շուրջը գտնվող մարդկանց առողջությանը: Երևի չկա այնպիսի արատ կամ պղծություն, որը չեն փորձել արդարացնել: Ծխելու ,դրականե կողմերի մասին խոսելու փորձերն ուղղակի ծիծաղելի են բժշկության ձեռքի տակ եղած տվյալների համեմատ: Ծխախոտը պարունակում է նիկոտին (մոտ 2%), որն ուժեղ թույն է: Նիկոտինի սուլֆատն օգտագործվում է գյուղատնտեսական բուսերի վնասատուներին ոչնչացնելու համար: Ծխելու ժամանակ նիկոտինը ներծծվում է օրգանիզմի մեջ և շատ արագ հասնում է ուղեղին: Մարդն ամեն օր ծխում է երկար տարիներ: Միջակ ծխողն օրական մոտ 200 (այսինքն՝ ամիսը 6000, տարին՝ 72000) անգամ ներս է քաշում ծուխը: Ուրեմն 45-ամյա ծխողը, որն սկսել է ծխել 15 տարեկան հասակից, ներս է քաշում ծուխը ավելի քան 2000000 անգամ:Այսպիսի երկարաձգված նիկոտինային հարձակումը բերում է նրան, որ ժամանակի հետ թույնը գտնում է օրգանիզմի թույլ կետերը և ծանր հիվանդություն առաջացնում: 30 տարվա ընթացքու ծխողը ծխում է մոտ 20000 գլանակ կամ մոտ 160 կգ ծխախոտ՝ կլանելով 800 գ նիկոտին: Մի գլանակի մեջ պարունակվում է մոտ 6-8 մգ նիկոտին, որից 3-4 մգ անցնում է արյան մեջ: Մարդու համար մահացու է 50-100 մգ (2-3 կաթիլ) նիկոտինը: Ծխախոտի մեջ կան  մի շարք քաղցկեղածիններ (կանցերոգեն): Ծխախոտի մեջ շատ են նաև ռադիոակտիվ նյութերը: Օրական գլանակների մի փաթեթ ծխելիս մարդն ստանում է Ճառագայթման դեմ պաշտպանության միջազգային համաձայնության կողմից ընդունված ճառագայթման թույլատրելի առավելագույն դեղաքանակը 7 անգամ գերազանցող դեղաքանակ (դոզա): Ապացուցված է, որ ծխախոտի պատճառով առաջացած ճառագայթումը քաղցկեղային հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառն է:

Կիրքը մարդու մեղանչական կամքի ձևավորման և դիվական ուժերի (սրանք թեպետև անտեսանելի են, բայց իրական են) ակտիվության
արդյունքն է: Դիվական ուժերն աշխատում են թաքցնել իրենց մասնակցությունը մարդկանց   անկմանը: Սակայն կան արատների տեսակներ, որոնցում սատանայի առանձնահատուկ դերն ակնհայտ է: Ամենատպավորիչ պատկերը տալիս է ծխախոտ ծխելու պատմությունը: 1496թ. Ք.Կոլուբոսի երկրորդ նավարկությունից հետո իսպանացի Ռոման Պանոն Ամերիկայից Իսպանիա բերեց Ծխախոտի սերմերը: Այնտեղից ծխախոտն անցավ Պորտուգալիա: 1560թ. Լիսսաբոնում Ֆրանսիայի դեսպան Ժան Նիկոն (նրա ազգանունից է ստացել իր անունը նիկոտինը) ծխախոտը որպես դեղամիջոց մատուցեց Եկատերինա Մեդիչի թագուհուն (1515-1589թթ.), որը տառապում էր գլխացավերից: Ծխախոտն սկսեց արագորեն տարածվել Փարիզում, այնուհետև՝ ողջ Ֆրանսիայում: Հետո ծխախոտնսկսեց իր հաղթական արշավը ողջ Եվրոպայով: Ամեն կորստաբեր բան սատանան ձգտում է փաթաթել մարդու վզին որպես ,օգտակարությանե քողի տակ: ԺԶ դարի բժիշկներից շատերը ծխախոտը դեղամիջոց էին համարում: Երբ առաջացան ծխախոտի վնասակարության ապացույցներ, արդեն շատ ուշ էր. վարակը հնարավոր չէր կասեցնել: Սկզբից ծխելն արգելվում էր, իսկ ծխողները պատժվում էին: Անգլիայում ծխողներին ման էին տալիս փողոցներում՝ վզներին պարան քցած, իսկ համառներին նույնիսկ մահապատժի էին ենթարկում: 1604թ. Անգլիայի Հակոբ Ա թագավորը գրեց “Ծխախոտի վնասների մասին” աշխատությունը, որի մեջ ասվում էր. “Ծխելը տեսողության համար զզվելի, հոտառության համար գարշելի, ուղեղի համար վնասակար . թոքերի համար վտանգավոր մի սովորույթ է”: Հռոմի պապ Ուրբան Է-ը նզովում էր ծխողներին: Այլ միջոցներ էլ էին ձեռք առնվում: Սակայն ամեն անգամ հաղթում էին ծխողները, ծխախոտ արտադրողները, այն վաճառողները, բոլոր նրանք, ովքեր կործանարար արատի տարածումն իրենց մասնագիտությունն էին դարձրել: Մտրակը, պատիժներն անզոր գտնվեցին այդ կործանարար կրքի առջև, որի արագ տարածումը հիշեցնում է համաճարակ, ավելի ճիշտ՝ մահտարաժամ: Մարկային ուժը գերազանցող ինչ-որ մի զորություն մարդկանց դարձնում է գերի շատ վնասակար սովորության, որից գրեթե ոչ ոք չի բաժանվում մինչև կյանքի վերջը:

Ռուսաստանում ծխախոտն առաջացավ  ԺԷ դարի սկզբում: Այն բերեցին լեհերն ու լիտվացիները: Միխայիլ Ռոմանով արքան դաժանորեն հետապնդում էր սատանայական թույնը սիրողներին: 1634թ. արձակված հրամանի համաձայն ծխողները ստանում էին փայտի վաթսուն հարված ներբաններին: Երկրորդ անգամ կտրում էին քիթը:  1649թ. հրատարակված Ալեքսեյ Միխայլովիչ արքայի օրենսգրքի համաձայն ծխախոտ պահողներին պատիժ էր սահմանված՝ մտրակահարել մինչև չասեն՝ որտեղից են ստացել ծխախոտը: Խիստ պատիժներ էին սահմանվում ծխախոտ վաճառողներին՝ կտրվում էին քթերը . աքսորում հեռավոր քաղաքներ: Ծխախոտի ներմուծումն արգելված էր: Բայց բոլոր ջանքերն անօգուտ էին: Պետրոս Ա արքան սիրում էր ծխել: 1697թ. բոլոր արգելքները վերացվեցին: Պետրոս Ա արքան անգլիացիներին Ռուսաստանում ծխախոտի վաճառքի մենաշնորհ շնորհեց: Այդ կործանարար ախտն այնպիսի արագությամբ էր տարածվում, որ ակամա տխրում ես: Այժմ Ռուսաստանում  տարեկան արտադրվում է 250 միլիարդ գլանակ, 50 միլիարդ էլ ներմուծվում է: Այսպիսով, երկրում սպառվում է 300 միլիարդ գլանակ: Ռուսաստանը ծխախոտի օգտագործման աճի տեմպերով աշխարհում առաջինն է: Ծխողների զգալի մասը դեռահասներ են: Ծխախոտ Ռուսաստանում տարածվում է նաև կանանց շրջանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Ռուսաստանում ծխում է տղամարդկանց 70%-ը և կանանց 30%-ը: Կնոջ օրգանիզմի համար ծխել առավել քայքայիչ է: Հյուսիսային Ամերիկայի ռադիոգիտական կազմակերպության ամենամյա տվյալների համաձայն ծխող կանայք քաղցկեղով հիվանդանում են երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ: Կանադացի բժիշկները վիճակագրական տվյալների հիման վրա պնդում են, որ 25 տարեկանից շուտ ծխող կանանց պարագայում կրծքի քաղցկեղի առաջացման հնարավորությունն ավելանում է 70%-ով: Հասարակական հոգեբանության մասնագետները լավ գիտեն շրջակա միջավայրի ազդեցության մասին: Հիմա քաղաքներում ահագին տեղ են զբաղեցնում առողջությունը քայքայող թույնը գովազդող վահանակները: Մարդկանց զանգվածային թունավորմանը մասնակցող մարդիկ գոնե մի վյրկյան, մի ակնթարթ մտածել են, որ դրա պատասխան են տալու Ահեղ Դատաստանին:

Կարելի՞ է արդյոք թողնել ծխելը: Կարելի է: Անգլիայում վերջին 10-15 տարիների ընթացքում ծխելը թողել է մոտ 10 մլն մարդ: Ամեն օր գրեթե 2000 մարդ դադարում է ծխել: Սուրբ հայրերի ուսուցման համաձայն Աստծո օգնությամբ կարելի է հաղթահարել ցանկացած կիրք: Հայր Ամբրոսիոս Օպտինացին հետևյալ խորհուրդն է տալիս ծխելու դեմ պայքարում. «Գրե’ք, թե չեք կարող թողնել ծխելը: Մարդու համար անկարելին հնարավոր է Աստծո օգնությամբ. միայն թե պետք է հաստատ վճռել թողնել ծխելը, գիտակցելով դրա վնասակարությունը թե’ հոգու և թե’ մարմնի համար, քանի որ ծխախոտը տկարացնում է հոգին, բազմացնում և ուժեղացնում կրքերը, բթացնում միտքը և  քայքայում ֆիզիկական առողջությունը` դանդաղ մահով: Գրգռվածությունն ու թախիծը ծխելուց առաջացած հոգու հիվանդոտության հետևանքներն են: Այս կրքի դեմ խորհուրդ են տալիս հոգևոր բժշկությունը` մանրամասն խոստովանեք բոլոր մեղքերը` 7 տարեկանից սկսած, հաղորդվեք, ամեն օր ոտնկայս Ավետարան կարդացեք, իսկ երբ թախիծ զգաք, նորից կարդացեք, մինչև թախիծն անցնի, նորից զգաք, նորից կարդացեք: Կամ էլ դրա փոխարեն առանձին երկրպագություն կատարեք 33 անգամ` ի հիշատակ Փրկչի երկրային կյանքի և ի պատիվ Սուրբ Երրորդության»:

Ինչո՞ւ են «սատանայի պարգևից» բաժանվում այդքան քչերը: Որովհետև ծխողների մեծ մասը չի ուզում թողնել այդ սովուրությունը: Իսկ ովքեր որ ցանկանում են թողնել այն և քայլեր են ձեռնարկում, իրականում ներքին վճռականություն չունեն: Չնայած ջանքերին, բազում անգամ ծխելը թողնող մարդիկ հոգու խորքում համակերպվել են այդ կրքին: Աստված միշտ պատրաստ է օգնել մարդուն, բայց նրանից սպասում է սխրանքի: «Երբ Աստծո նկատմամբ սիրուց դրդված ցանկանում ես մի գործ անել, այդ ցանկության սահմանը դարձրու մա’հը. և այդպիսով ամեն կրքի հետ պայքարելիս մարտիրոսության աստիճանի կհասնես, և ոչ մի վնաս չես կրի նրանից, ինչ կպատահի քեզ այդ սահմանից ներս, եթե մինչև վերջ համբերես և չթուլանաս: Տկար բանականության միտքը տկարացնում է համբերության ուժը, իսկ կայուն բանականությունն անգամ ուժ է տալիս նրան, ով հետևում է իր մտքին, այնպիսի ուժ, ինչպիսին չունի բնությունը» (սբ. Իսահակ Ասորի):

Սմբատ սարկավագ Խանվելյան

loading...

Կարդացեք նաև

Աշխարհիկ և կրոնական հումանիզմ

admin

Կրոնի դերը ժամանակակից հասարակության մեջ

admin

ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ, ԽԱԲԵԲԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ

admin