Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Mail Online ամենաճանաչված ամսագիր.NYTimes-ը այդ փաստը չի ընդունում

The Daily Mail բրիտանական պարբերականի կայքը ճանաչվել է որպես աշխարհի ամենահայտնի ինտերնետային ամսագիրը,-այս մասին հայտնում է BuzzFeed-ը` հղում կատարելով comScore ընկերությանը, որը կատարել է մեծածավալ հետազոտություն:

Բրիտանական պարբերականը իր ճանաչվածությամբ առաջ է անցել անգամ ամերիկյան The New York Times կայքին:

comScore-ի տվյալներով անցած տարվա դեկտեմբեր ամսին The Daily Mail-ի օնլայն տարբերակի The Daily Mail կայք են այցելել 45,3մլն մարդ, իսկ NYTimes ` 44,8:

Ինչպես հայտնում է կայքի գլխավոր խմբագիր Մարթին Քլարքը, այցելուների թիվը աճում է շնորհիվ ամերիկյան ընթեցողների:

BuzzFeed-ը գրում է, որ NYTimes-ի ներկայացուցիչ էյլին Մերֆին պնդում է, որ բրիտանական ամսագիրը կարողացել է իրենցից առաջ անցնել միայն այն հանգամանքի շնորհիվ, որ comScore-ը հաշվել է նաև նրանց ֆինանսների մասին առանձին կայքի This is Money-ի այցելությունները:

Մերֆին նշել է, որ եթե հաշվեին նաև իրենց պատկանող Boston Globe կայքի այցելությունները, միանշանակ առաջատար կլիներ NYTimes-ը: Ինչպես նաև ասել է, թե NYTimes-ը, միևնույնն է, աշխարհի ամենակարևոր ինտերնետային ամսագիրն է և առաջարկել է միայն համեմատել երկու կայքերի գլխավոր էջերը:

Mail Online-ից և NYTimes-ից բացի առաջատար են նաև USA Today, USA Today և the Guardian էլեկտրոնային թերթերը:

The Daily Mail-ը  ներկա տարբերակով հրապարակվել միայն 3 տարի առաջ: Թերթի նյութերի հիմանական մասը նվիրված է շոու բիզնեսին և սկանդալային պատմություններին: Ի դեպ,թերթի  տպագրված տարբերակը ճանաչվածությամբ զիջում է բրիտանական The Sun պարբերականին:

loading...

Կարդացեք նաև

«Մեր Տան Տոնածառը» ֆոտոմրցույթը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին

Սուսի Միսակյան

Հուզիչ ֆիլմ, որի նպատակը հուզելը չէ

admin

Ուզում ես ամուսնանա՞լ: Ինչո՞ւ…