Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Սպիլբերգը Մովսեսի մասին ֆիլմ կնկարահանի

Սթիվեն Սպիլբերգը համաձայնվել է ստանձենել աստվածաշնչյան հերոս Մովսեսի մասին պատմող նոր  ֆիլմի ռեժիսորի դերը: Ինչպես հայտնում է Deadline կայքը, Warner Bros ընկերությունը հույս ունի որ այն կնկարահանվի ռեժիսորի հայտնի ֆիլմերից մեկի` Saving Private Ryan ֆիլմի ոճով, և հրեական մեծ առաջնորդը կներկայացվի ոչ միայն որպես հզոր դատավոր, այլ որպես մարտիկ:
Ենթադրվում է, որ  «Աստվածներ և արքաներ» կոչվող պատմական ֆիլմի նկարահանումնները կսկսվեն 2013 թվականի գարնանը:

Իսկ մինչ այդ Սպիլբերգը պետք է էկրանավորի ռոբոտների ապստամբության մասին մի ֆանտաստիկ ստեղծագործություն:
Հիշեցնենք, որ Մովսեսի մասին աստվածաշնչյան պատմությունը նախկինում էլի է ունեցել էկարավորումներ, դրանցից ամենահայտնին 1956 թվականին թողարկված «Տաս պատվիրաններ» ֆիլմն է:

loading...

Կարդացեք նաև

Պավել Լիսիցյան- 100

admin

Այս ամառվա լավագույն ֆիլմերը

Սուսի Միսակյան

Հարրի Փոթթերի աստղը բացահայտել է գաղտնիքներ

Սուսի Միսակյան