Վերջապես բրիտանացի գիտնականները` Վեսթմինստրյան/Westminster/ համալսարանից, կատարել են դարի հետազոտությունը. Պարզվում է տղամարդիկ նախընտրում են ավել շատ սևահարներին ոչ թե շիկահերներին:
Հենց սևահերներին են տղամարդկանց մեծ մասը համարում սեքսուալ և գրավիչ:
Գիտական փորձի համաձայն երեք կանայք` շիկահեր, սևակեր և կարմրահեր, պետք է այցելեին Լոնդոնի տարբեր հատվածներում գտնվող բարերը: Իսկ գիտնականները ուսումնասիրել են թե ո՞ւմ և ինչպե՞ս են սիրահետում տղամարդիկ, ովքեր այցելել էին այդ հաստատությունները:
Բացի այդ 130 տղամարդկանց հարցրել են, թե ինչպիսի կանանց են նախընտրում:
Եվ արդյունքում պարզվեց, սևահերները թվում են ավելի գրավիչ և ինտելիգենտ:
Սակայն պետք չէ, որ շիկահերները շտապեն վարսավիրանոց և պետք չէ շտապել կուրորեն հետևել այս տեսությանը:
Սակայն կնոջ գրավչությունը և սեքսուալությունը շատ փաստերից է կախված. մաշկի գույնը, դիմագծերը, կառուցվածքը, հասակը, ձայնի տեմբրը, դիմախաղը, խոսելաձևը, ժեստերը, այնպես որ այս տեսությունը ի գիտություն ընդունել պետք չէ:
Այնպես, որ այն հավերժական հարցի պատասխան, թե տղամարդիկ սևահերներ թե շիկահերներ են նախընտրում, մնում է նորից առանց միանշանակ պատասխանի: