Յուրաքանչյուրս ցանկանում ենք գերազանց լուսանկարներ ունենալ, որտեղ կլինենք բնական և հմայիչ:
Իհարկե, ոչ միշտ է այդպես ստացվում 🙁
Այդ իսկ պատճառով մենք ստիպված ենք լինում շատ ու շատ լուսանկարներ ջնջել մեր համակարգչի հիշողությունից:
Ամեն ինչ կարող է և այլ կերպ լինել:
Անհրաժեշտ է միայն իմանալ մի քանի գաղտնիք, որպեսզի ամեն նկարում լինենք անկեղծ ու գեղեցիկ:
Սակայն հարկ է նշել, որ անգամ այն նկարը, որը չեք հավանում հիմա, ժամանակ անց կարող է ձեզ թվալ բավական հետաքրքիր:
Այդ պատճառով կարիք չկա անմիջապես քարտի հիշողությունից ջնջել չհավանած լուսանկարները:
Իսկ այժմ գաղտնիքները:
Որպեսզի լուսանկարներում լավ տեսք ունենաք անհրաժեշտ է հիշել, որ ամեն ինչ կախված է. դիմագծերից , դիմահարդարումից և,հագուստից, ձեր պահվածքից և մի քանի արտաքին գործոններից:
Սկսենք առաջինից: Բոլորն էլ գիտեն իրենց արտաքինի առավելություններն ու թերությունները և առօրյա կյանքում էլ ձգտում են դրանք ընդգծել կամ թաքցնել:
Ֆոտոնկարահանումից առաջ հաճախ թույլ է տրվում մեծ սխալ, որը փչացնում է ոչ միայն լուսանկարը, այլև տրամադրույթյունը:
Կոսմետիկայի հետ պետք է լինել շատ զգույշ:
Մեյք-ափը հայելու մեջ գեղեցիկ է նայվում, իսկ ֆոտոխցիկը ոչ միշտ է այն ադպես ընկալում:
Պետք չէ օգտագործել փայլեր և վառ գույներ, այլապես դուք ավելի շատ տիկնիկի նման կլինեք: Որքան պարզ և բնական լինի դիմահարդարումը, այնքան անկեղծ լուսանկար կստացվի:
Կարելի է ընդգծել հոնքերը, թարթիչները, օգտագործել բաց ստվերաներկ և ոչ ճչացող շրթներկ:
Բացի այդ, հարկ է նշել, որ հագուստն էլ շպարի պես կարող է և ընդգծել և առհասարակ վերացնել ձեր հմայքը լուսանկարներում:
Իրական կյանքում եթե ինչ-որ բան աննկատ է մնում, լուսանկարում արագ աչքի է զարնվում:
Այդ իսկ պատճառով կլորիկ աղջիկներին խորհուրդ չի տրվում հագնել հորիզոնական գծերով հագուստ և և եկկողմանի կոճակներով բաճկոն:
Եվ ոչ մի դեպքում պետք չէ կրել լայն ուսերով վերնազգեստներ`լուսանկարներում դրանք ավելի մեծ կերևան:
Երկորդ գործոնը, որը ազդում է լուսանկարի որակի վրա, դա մեր պահվածքն է և դիմախաղը:
Որպեսզի դեմքի որոշ գծեր չերևան, անհրաժեշտ է մտածել դիրքի և դիմախաղի մասին:
Եթե դեմքը կլոր է, պետք է մի փոքր թեքել, իսկ եթե մեծ քթի կամ ականջների խնդիր կա, ապա պրոֆիլով միայն կընդգծվեն դրանք:
Մաքսիմալ անկեղծ ու բնական նկարի համար, պետք է մաքսիմալ անկեղծ ժպիտ:
Բայց պետք չէ ժպիտը պահել շատ երկար. ժպտացեք վերջին պահին, թե չէ մոմե տիկնիկ կհիշեցնեք:
Գեղեցիկ ժպիտ ունենալու համար գեղեցիկ ատամնաշարը բավական չէ: Անհրաժեշտ են նաև դիմային վարժություններ. կանգնեք հայելու առջև և դեմքը ծամածռեք այնպես, որ մկանները լավ աշխատեն: Կարող եք նաև հաճախ մաստակ օգտագործել, ինչը նույնպես օգնում է դիմային մկանների մարզվելուն:
Նաև կարիք չկա նայել ֆոռոխցիկին. նայեք մեկ այլ կողմ, մտածեք մի հաճելի բանի մասին:
Պետք չէ հատուկ դիրքեր հորինել, շարժվեք, զրուցեք ֆոտոնկարիչի հետ և լուսանկարվելու պահին կանգ առեք և ժպտացեք: Դա կլինի բնական ու անկեղծ լուսանկար:
Եվ իհարկե, կան մի շարք արտաքին գործոններ, որոնք կախված չեն լուսանկարվողից. լույսը, ֆոտոապարատի որակը և լուսանկարչի վարպետությունը:
Լույսը, իհարկե, կարելի է ճիշտ ընտրել, լավ կլինի, որ մի քանի կողմից չընկնի:
Պետք չէ, որ դեմքը մնա ստվերում, այլապես կդիտվի շատ ծեր և թոշնած:
Ապարատի հարցը, այս դեպքում, մի փոքր բարդ է, սակայն հարկ է նշել, որ անգամ ամենավատ լուսանկարը ֆոտոշոփով կարելի է գեղեցկացնել, կարևորն այն է, որ գեղեցկուհին արտացոլվի ինչպես գեղեցկուհի:
Եվ, անշուշտ, ֆոտոնկարիչը պետք է ճիշտ ցուցումներ տա, ստեղծի հաճելի միջավայր և ֆոտոսեսիան պարզապես հաճելի ժամանցի վերածի: