Ամսագիր.am
Image default
Հոգևոր անկյուն

Կրոնի դերը ժամանակակից հասարակության մեջ

Այսօր կրոնական արժեքները դուրս են մղվում հասարակական կյանքից, չեն հեռանում, պարզապես չեն ոչնչանում այն պատճառով, որ մարդիկ դրանցից հրաժարվում են ինչ-որ մտածմունքի ներքին պայքարի, արժեքների վերագնահատման արդյունքում: Այս երևույթի ներքո ոչ մի մտածողական գործընթաց չկա: Ուղղակի քաղաքակրթության ընդհանուր զարգացումը այնպես է իրականացվում, որ կրոնական արժեքները դուրս են մղվում հասարակությունից: Այդ ամենի հետևում, իհարկե, կա ինչ-որ փիլիսոփայություն, լիբերալիզմի փլիսոփայությունը, որ այդ արժեքները այդքան չի կարևվորում, որպեսզի նրանք լինեն հասարակական կյանքում՝ նրանց առաջարկելով զբաղեցնել նեղ ու սահմանափակ տարածություն, բացառապես անձնական կյանքի մեջ: Իսկ հիմա մտածենք, թե ի՞նչ է նշանակում հասարակականկյանքից կրոնական արժեքների դուրս մղումը: Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Կրոնական ուսմունքը ինչպե՞ս է ներկա հասարակական կյանքում և ինչպե՞ս է կրոնը ազդում հասարակական կյանքի վրա: Կրոնը ներկա է սոցիալական կյանքում որպես էթիկա, բարոյականություն:

Այն ներկա է հասարակական կյանքում ոչ թե իր դոգմաներով,  ոչ թե իր դավանաբանությամբ, այլ հենց իր էթիկական կոնցեպցիայով և  էթիկական պաթոսով: Իսկ ինչո՞ւ է դա կարևոր: Իսկ միգուցե՞ առանց որևէ կրոնի էլ լինել բարոյական մարդ: Շատ մարդիկ այդպես են կարծում, ավելին կա անհավատ մարդիկ, որոնք բավականաչափ բարոյական են: Ահա վերոհիշյալ ձևակերպումը, որ առանց կրոնի էլ կարելի է լինել բարոյական՝ շատերը կարծում են, որ կրոնը մարդկանց անձնական գործն է և շատ հաճախ կապում են կրոնը հոգևոր կայնքի արտաքին, ծիսական դրսևորումների հետ: Եկեք փորձենք պատասխանել այս բոլոր դժվար հարցերին:

Նախ, ի՞նչ է բարոյականությունը: Դարձյալ այս թեմայի վերաբերյալ ասենք ինչ-որ մի բան, որ ոչ միշտ ներկա է հասարակական գիտակցության մեջ: Բարոյականությունը չարը բարուց տարբերելու ընդունակությունն է: Առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ պարզ է, իսկ իրականում շատ բարդ է: Քանզի այդ պատասխանից անմիջապես հետո շատ դժվար, վտանգավոր հարց է հետևում:

Իսկ ի՞նչն է բարին և ի՞նչն է բարին: Ո՞վ պետք է որոշի, թե ի՞նչն է չարը և ի՞նչն է բարին: Գոյություն ունի՞ չարը բարուց տարբերակելու օբյեկտիվ չափանիշ, թե սուբյեկտիվ՝ մարդկային, չափանիշ: Ահա հենց սա է ֆունդամենտալ հարցը, մարդկային գոյության ամենակարևոր հարցը: Կրոնը դրա հետևյալ կերպ է պատասխանում. «Այո՛, գոյություն ունի օբյեկտիվ չափանիշ, այն նույն չափանիշը, որը պահպանվում է նաև կրոնական ավանդությունում»: Կրոնական ավանդությունը դա այն ավանդությունն է, որը մարդկանց հնարավորություն է տալիս հստակ հասկանալ, թե որտեղ է բարին և որտեղ է չարը: Եվ չարը բարուց այդ տարբերակելուն համապատասխան սեփական կյանքը կառուցել: Իսկ ահա լիբերալ մոտեցումը կարծում է, որ չարի և բարու չափանիշը մարդն է, ինքնուրույն մարդկային անձը և ի՞նչ, որ բարի է մակի համար, մյուսի համար կարող է լինել չար և  ինքը՝ մարդն է ընտրում իր համար, թե ինչն է բարի և  ինչն է չար: Եվ ո՛չ մի հավատք, ո՛չ մի կրոնական ավանդություն այստեղ օրենք չեն:

Որպեսզի մարդիկ իրար հետ չվիճեն, որովհետև ինչքան մարդ կա, այնքան էլ կարծիք և իրականություն մեջ ինչ բարիք է մեկի համար, մյուսի համար կարող է չարիք լինել, և որպեսզի բոլոր այդ տարբեր մոտեցումները չարի և բարու թեմայի վերաբերյալ սարսափելի կամ արյունահեղ կոնֆլիկտու չբախվեն, ներմուծված է այսպիսի հասկացությու, ինչպիսին է մարդկային ազատության սահմանափակումը միայն մի հանգամանքով. իմ ազատությունը ուրիշի ազատությանը չպետք է սահմանափակի: Իսկ մանացած հանգամանքներում՝ արա այն, ինչ ցանկանում ես: Ինչպես այստեղ չհիշել Դոստոևսկու խոսքերը. «Եթե Աստված չկա, ապա ամեն ինչ կարելի է»:

Եթե մենք բարու և չարի տարբերակման օբյեկտիվ չափանիշը հանում ենք, մենք բարու և չարի հասկացությունը ոչնչացնում ենք: Մենք այդ հասկացությունը կապում ենք մղքով մթագնած մարդկային կամքին և մեղանչական մարդն է սկսում որոշել, թե ինչն է լավ և  ինչն է վատ: Եթե կրոնական ավանդությունը, կրոնական բարոյականությունը հեռանա հասարակական կյանքից, ապա դա կլինի սարսափելի հասարակություն: Եվ մենք դրա մասին պետք է այսօր մտածենք, քանի դեռ կրոնական արժեքների դուրս մղման գործընթացը դեռ չի դարձել այդքան գլոբալ և  անդարձելի: Դեռ ժամանակ կա մտածել, թե ո՞ւր կգնա մարդկային հասարակությունը, ի՞նչ անդումդը կընկնի, եթե մարդիկ դադարեն չարը բարուց տարբերակել, և  եթե կյանքի միակ կանոնը լինի այն կանոնը, որի մասին ես ասացի. «արա այն ինչ որ ցանկանում ես, միայն թե ինձ ձեռք մի տուր»:
Համընդհանուր բարիքի, հայրենասիրության գաղափարները անհնարին են առանց բարու և  չարի գնահատման օբյեկտիվ չափանիշի: Եթե մենք հրաժարվում ենք կրոնական բարոյականությունից կամ կրոնական արժեքից, մենք անպայաման ինչ-որ ժամանակահատվածում կհրաժարվենք և՛ հայրենասիրությունից, և՛ միամյանց սիրելուց, և՛ իսկական մարդկային հասարակություն ստեղծելու հնարավորությունից, որտեղ նրա բոլոր անդամները միմյանց հետ կապված կլինեին և  միություն կպահպանեին՝ ղեկավարվելով օբյեկտիվ և բոլորի կողմից ընդունված բարու և չարի ըմբռնումով:

Պատրաստեց` Արման սարկավագ Շոխիկյանը

loading...

Կարդացեք նաև

ՏՆՕՐՀՆԷՔ

ՁԵՌՔԵՐԸ կամ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԻՍ

Ախր ինչ ենք ցանել, որ ինչ էլ հնձենք

admin