Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Սովորում ենք խնայել վաստակածը: Կարևոր խորհուրդներ

Նախևառաջ քիչ օգտագործեք «խնայել» բառը, քանի որ այն ասոցացվում է սահմանափակումների և աղքատության հետ:
Օգտագործեք «վերաբաշխել» կամ «վերանայել ֆինանսները» արտահայտությունը: Չէ՞ որ ամենից հաճախ հենց այդ նկատի ունենք, երբ ասում ենք, որ  չենք կարողանում խնայել, այսինքն չենք կարողանում ճիշտ բաշխել մեր եկամուտը:
Երբ նման խնդիր է լինում, մենք մտածում ենք, որ ծախսելու տեղերը շատ են, գումարը քիչ: Եվ քիչ ծախսելու ցանկություն է առաջանում . սննդի, հագուստի կամ հանգստի վրա: Հենց այդտեղից է սկսվում արդյունավետ վերաբաշխվումը:
Քո մասին էլ մի մոռացիր

Կան բաներ,  որոնց վրա չծախսել չենք կարող` կոմունալ վարձեր, տրանսպորտի , սնունդի ծախսերը:
Դրանից հետո սկսվում են մնացած առաջնահերթ ծախսերը:

Գրեք թե ինչն է անհրաժեշտ ամսվա ընթացքում ընտանիքի համար:
Ստուգեք, արդյո՞ք որևէ բան չեք մոռացել: Մի մոռացեք ձեր ցանկությունների մասին: Քանի որ երկար ժամանակ ձեր ցանկությունները զսպելուց հետո, գուցե ամենաանհարմար պահին տեղի տա անբավարար ապրելու հետևանքով կուտակված զայրույթը: Շատերն են իրենց ցանկությունները զոհում կնոջ, ամուսնու կամ երեխայի ոչ այնքան կարևոր ցանկածն անելու համար, սակայն վաղ թե ուշ այդ իզուր ծախսված գումարների համար բողոքը արտահայտվում է գուցե այլ թեմայի շուրջ նյարդային վեճերով:

Դուք ֆինանսների նախարարն եք

Վերուծեք ձեր բոլոր գալիք ծախսերը և կազմեք պլան: Ստանձնեք ձեր տան ֆինանսների նախարարի դերը: Եթե գիտեք, որ այս կամ այն ծախսը պետք է արվի ամսվա ընթացքում, առանձնացրեք այդ գումարը և ծրարով փակված դրեք աչքից հեռու մի տեղ:
Ձեզ հարցրեք և գտեք, թե ինչն է, որին երկար ժամանակ պետք է գումար հատկացնել և չի հաջողվում:
Գրեք դրանք թղթի վրա և ընդգծեք, նաև հաշվեք թե ինչքան ժամանակ է հարկավոր այդ գումարը հավաքելու համար:

Ձեզանից պարտք մի վերձրեք

Երբ ամսվա աշխատավարձն արդեն ծախսել եք, իսկ հաջորդին դեռ երկար պետք է սպասել, ապա լավ կանեք ծրարները բացելու փոխարեն համապատասխան մեկից գումար պարտքով վերցնեք: Խստորեն վերաբերվեք սրան և մի համոզեք ձեզ թե «հետո տեղը կդնեմ»: Հիշեք, ծրարներում արդեն ծախսված փողեր են:
Ի վերջո, դուք այդ պարտքը ավելի արագ կվերադարձնեք, քան ծրարի պարունակությունը:
Ճանապարհը հարթ չի լինելու

Խնայողության հարցին վերաբերվեք այնպես, ինչպես Ա կետից Բ կետը շարժվելիս:
Այդ գործընթացը գուցե ձեզանից ժամանակ խլի, բայց դա միանգամայն նորմալ է: Ճանապարհին կլինեն նաև քարեր: Պատրաստ եղեք նրան, որ ամեն ինչ միանգամից հրաշալի չի լինելու` այլապես դուք սովորելու կարիք չէիք ունենա: Ձեզ համար կարող եք անգամ որոշ տուգանքներ հնարել:

Տուգանքներ

Մտածեք ամենադաժան միջոցը` գումարային տուգանք: Եթե դուք խաղտում եք օրենքը, դուք պարտավոր եք այն գումարը, որը պետք է ծախսեիք  ձեզ վրա, ներդնել մեկ այլ ոչ այնքան ցանկալի տեղ, օրինակ` տվեք չունևոր մարդկանց: Այդպիսով տուգանքը կդառնա բարեգործություն:

Երեխաների համար դարձեք օրինակ

Որպեսզի ձեր ուսումը անցնի հաջող, ապա հիշեք, որ ձեր երեխաներին դուք ձեր օրինակով եք դաստիարակում:
Եվ եթե դուք ասում եք, որ գումարները պետք է խելամիտ ծախսել, սակայն ինքներդ գնում եք ոչ այնքան անհրաժեշտ իրեր, ապա երեխան էլ կցանկանա տնօրինել ֆինանսներն իր ցանկացած ձևով:

loading...

Կարդացեք նաև

Ինչպե՞ս նիհարել մտքի օգնությամբ

admin

Գրկախառնված քնելն օգտակար է առողջության համար

admin

Գեղեցկության գինը

admin