Ամսագիր.am
Image default
Զարմանազան

Այդ մահաբեր շաքարը

Ամերիկացի մի խումբ փորձագետներ պատրաստել են մի զեկույց, որտեղ մասնավորապես ասում է, որ կառավարությունը պետք է սահմանափակի շաքարի արտադրությունը, այպես, ինչպես ալկոհոլինը կամ ծխախոտինը:

Փաստաթուղթը հրապարակվել է Nature-ում:

Զեկույցի հեղինակներն են  Սան-Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի փորձագետներ Ռոբերտ Լասինգը, Լորա Շմիդթը, Քլեր Բրինդիսը:

Նրանք հիշեցնում են, որ 2011 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ը հայտարարեց, որ խրոնիկական հիվանդությունները, ինչպիսիք են օրինակ սրտի հիվանդությունը, քաղցկեղը և շաքարախտը ամեն տարի սպանում են 35 մլն մարդ, իսկ դրա հիմանական պատճառներն են ծխախոտը, ալկոհոլը և դիետան:

Գիտնականները նշում են, որ կառավարությունը կարգավորում է միայն ծխախոտի վաճառքը, “անուշադրության մատնելով համաշխարհային հասարակության առողջական  ճգնաժամի հիմանական պատճառը”:

Այդ իսկ պատճառով վերջին 50 տարիների ընթացքում շաքարի օգտագործումը եռապատկվել է, ինչը նպաստում է գիրության համաճարակին ( գեր մարդիկ 30 %-ով ավելի շատ են, քան քաղցած մարդիկ. այսպիսի բան պատմության մեջ դեռ չի եղել):

Հեղինակները պնդում են, որ շաքարը այնքան է վնասում առողջությանը, որքան ալկոհոլը. շաքարն անհրաժեշտություն չէ, սակայն կարող է առաջացնել կախվածություն (ազդում է ուղեղի “հաճույքի կենտրոնի” վրա), այն թունավոր է (կարող է դառնալ շատակերության և  բազմաթիվ հիվանդությունների պատճառ) և ընդանուր առմամբ, ունի շատ բացասական ազդեցություն հասարակության համար:

Այդ իսկ պատճառով, փորձագետները գրում են, որ անհրաժեշտ է օրենքով սահմանափակել վաճառքը, ակցիզային հարկ  նշանակել և վերահսկել վաճառքը անչափահասներին:

Այս տեսակետի հետ շատերն են համաձայնվել, ինչպես նաև Նյու-Յորքյան համալսարանի դիետալոգիայի և առողջապահության ոլորտի փորձագետ Մարիոն Նեսլեն նշել է, որ ամերիկացիները օգտագործում են մեկ քառորդ կալորիա հենց շաքարի միջոցով և գուցե չեն էլ գիտակցում այդ:

Ամերիկյան շաքար արտադրող ասոցիացիայում (Sugar Association) քննադատել են այս նախաձեռնությունը և ասել, որ սա անավարտ հետազոտություն է և որ կարիք չկա ամերիկացուն ինչ-որ բան արգելել, նրանք կարող են ընտրել թե ինչն է իրենց համար օգտակար, ինչը` ոչ:

 

loading...

Կարդացեք նաև

15 փոքրիկ ու գրավիչ կենդանիներ, որոնք կարող են սպանել ձեզ

admin

Անհավատալի է, բայց նրանք տղամարդիկ են

admin

Ձկան յուղը ազատում է ալկոհոլիզմից

Սուսի Միսակյան