Ամսագիր.am
Image default
Հասարակություն

էսսեների մրցույթ` «Լեզուն հայրենիք է»

Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է «Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթ:

Մրցույթն ունի աննախադեպ մրցանակ` հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակներում արտերկրում իրականցվող միջազգային որևէ ծրագրի:
Մրցույթին մասնակից ուսանողները կարող են ներկայացնել.
– էսսե (նվազագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ) «Լեզուն հայրենիք է» թեմայով:
Մրցույթի պայմանները.
-Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
– Աշխատանքների ընդունումը` մինչև փետրվարի 10-ը ներառյալ:
– Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը:
Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել.
– մասնակցի անձնագրի պատճենը,
– մասնակցի մեկ լուսանկար,
– մասնակցի հասցեն և հեռախոսահամարը,
– ԲՈՒՀ-ի անվանումը, ֆակուլտետը և կուրսը:
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրինություն (հասցեն` Տերյան փ. 42/1, հեռ.` 52.12.22, 58.33.35) կամ էլ. հասցեով` gradaran@childlib.am

loading...

Կարդացեք նաև

Մրցույթ «Հավասար հնարավորություններ» թեմայով

Նախընտրական ներկայացումներ Հայաստանի մարզերում

admin

Անկախության 25 տարիներ

admin