Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Աստղեր, որոնք բարձրացել են զրոյից

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թեդ Ուիլյամս- 53-ամյա անտուն ամերիկացին, ով նախկինում աշխատել էր որպես ռադիոհաղորդավար, 1993 թվականին սկսել էր օգտագործել կոկային և հերոյին և կորցրել էր և աշխատանքն ու տունը:
Սակայն ամեն ինչ հանկարծ փոխվեց, երբ CBS-ի նկարահանող խումբը YouTube-ում հայտնված տեսանյութերից մեկում նկատեց նրա ոսկե ձայնը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ջոն Ռոլինգ- Հայտնի գրող, Հարրի Փոթթերի մասին գրքերի հեղինակը:Ո”վ կարող էր մտածել, որ 1990-ականների միայնակ մայրը, ում մոտ սկսվել էր կլինիկական դեպրեսիա, կարող էր ստանալ 9 հեղինակավոր մրցանակներ 5 գրքերի համար, որոնք նրան բերեցին 15 միլիարդ դոլար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մայքլ Օեր-Եվս մեկ օրինակ, թե ինչպես է վատ ընտանիքի երեխան դուրս գալիս իր շրջապատից և հասնում հաջողությունների: Մայքլը տան 13-րդ երեխան էր, հայրը սպանված էր, մայրը` թմրամոլ: Իր կյանքի ընթացքում տղան 11 դպրոց է փոխել և տեղափոխվել տարբեր խնամակալ ընտանիքներ:

Նա չուներ անգամ տարրական կրթություն, դժվարությամբ էր կարդում: Ի վերջո նա ընկավ Շոնա և Լեյգ Տիուների ընտանիք և կարողացավ կանգնել ոտքի, ընդունվեց All-American թիմ, որից հետո ընտրվեց “Բալտիմոր Ռեյնվենսում” խաղալու համար: Նրա մասին նկարահանվել է ֆիլմ`”The blind side”:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մայք Թայսոն- Նա այսօր 45-ամյա միլիոնատեր է: Իսկ առաջ ոչ ոքի մտքով չէր անցնի, որ 2 տարեկանից հորը կորցրած և միշտ ոստիկանների ուշադրության կենտրոնում գտնվող երեխան կհասնի մեծ ճանաչման ու հարստության: Մինչև 13 տարեկանը նա 38 անգամ եղել է կալանքի տակ: Իսկ ռինգ նա գնաց շնորհիվ Տրիոն հատուկ տղաների համար նախատեսված դպրոցի: Հենց այնտեղ նա գտավ իր մարզիչին և խնամակալին, որը մեծացրեց  նոր չեմպիոնին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ջիմ Քերրի-Մոտավոր հաշվարկներով այս դերասանի կարողությունը կազմում է 150 մլն դոլար: Այս թիվը զարմանալի է թվում, երբ պարզ են դառնում նրա մանկությունից որոշ փաստեր: Իր մանկությունը Քերրին անց է կացրել ընտանիքի հետ Volkswagen Camper Van վագոնում, իսկ 16 տարեկանում նա թողել է դպրոցը, որ աշխատի լրիվ դրույքով: Նա նաև տառապում է ուժեղ դեպրեսիաներից: Նա միակ դերասանն է, որին մի ֆիմի համար վճարել են 20 մլն դոլար(The Cable Guy):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


loading...

Կարդացեք նաև

Նոր տեսահոլովակ`Սիրուշո. “I LIke It”

Լեդի Գագան երգ է գրել Շերի համար

Սուսի Միսակյան

Կռուտոյը արդարացնում է ազգանունը

admin