Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Սեքսն ըստ ազգային պատկանելիության

Ուշադրություն, հարգելի զբոսաշրջության սիրահարներ, մինչ այս կամ այն երկիրն այցելելը  շտապեք ծանոթանալ նրանց օրենքներին և ինչպես են այդ երկրում երկու սեռերի փոխհարաբերություններին: Սխալի դիմաց կարող եք տուգանվել կամ քաղաքացիները չեն թողնի, որ  գործը օրինապահներին հասնի..

Ամենուր կան դաժան օրենքներ: Ծանոթ լինենք դրանց:

Ոչ մի սեքսի առաջարկՄեծ Բրիտանիայում

Դուք պատրաստվում էիք գնալ բար ու այնտեղ ձեզ դուր եկած ամենագեղեցիկ աղջկան առաջարկել գալ ձեզ հետ հյուրանոց: Օրենքը դա ձեզ խորհուրդ չի տալիս: Նա, ով Մեծ Բրիտանիայում անծանոթ կնոջ սեքս կառաջարկի, 180 եվրո տուգանք կմուծի կամ 3 ամիս կանցկացնի բանտում:
ԱՄՆ-ում կարգին պաշտպանվել հնարավոր չէ

ԱՄՆ-ի շատ նահանգներում պահպանակները ենթարկվում են “ոտնձգության”: Այն կամ առհասարակ չի թույլատրվում օգտագործել (ինչպեսԿոննեկտիկուտում) կամ կարելի վաճառել միայն  “վաճառասեղանի տակից” (Ինչպես Վինսկոնսինում) կամ էլ այն արգելվում է գովազդել (ինչպես կալիֆորնիայում): Բայց ամենատարօրինակ օրենքը գործում է Լուիզիանայում. Պահպանակ կարող են գնել միայն կանայք: Այս օրենքի խախտումը ձեր վրա մեծ գումարներ կարժենա:
Իռլանդիայում սեքսն այնքան էլ ապահով չէ
 Եթե դուք որոշել եք գնա Իռլանդիա, ապա ճամպրուկում պահեք շատ պահպանակներ, քանի որ եթե որոշեք այն ձեռք բերել տեղում` շանսերը քիչ են, որ կհաջողվի: Այդ խիստ կաթոլիկական երկրում արգելված է պահպանակ օգտագործելը, քանի որ իշխանությունների կարծիքով, սեքսը միայն սերունդը շարունակելու համար է:

Հավայական սեքս “Դու քնիր նրա հետ, թող ուրիշները պատժվեն”

Եթե դուք հանդիպել եք ձեր երազանքների աղջկան այդ էկզոտիկ կղզում և ուզում եք նրա հետ սիրով զբաղվել, ապա լավ կլինի չանեք դա, եթե ձեզ համար կարևոր է աղջկա ծնողների ազատությունը:

Քանի որ,եթե պարզվի, որ աղջիկը դեռ 18 տարեկան չկա, ապա նրա ծնողները կպատժվեն 3 տարի աշխատանքային ուղղիչ գաղութում, այն բանի որ, որ դաստիարակել են թեթևաբարո աղջիկ:

Հունգարական սեքս  “Թող լինի մթություն”

Բուդապեշտի կենտրոնում զույգերը կարող են սիրել միմյանց  միայն մթության մեջ:
Անգամ եթե դուք զբաղված եք սեքսով ձեր իսկ բնակարանում, բայց լուսավորության մեջ, ապա միևնույնն է տուգանքից չեք խուսափի: Օրենքով արգելվում է անգամ մոմի լույսի տակ սիրով զբաղվելը: Սակայն հարց է առաջանում. ով է վերահսկում այդ ամենը:

Իտալական ծովափում միայն կանայք կարող են մերկ լինել

Պալերմոյում կանաց միանգամայն թույլատրելի է ամբողջովին մերկ գնալ ծովափ, իսկ տղամարդկանց` ոչ: Փաստորեն իտալացիները կարծում են, որ տղամարդու մարմինը կարող է տգեղ դիտվել …սակայն հետաքրքիր է, թե ով է նայելու տղամարդու բաց մարմնի մասերին, երբ շուրջբոլորը մերկ կանայք են:

Շվեդիայում մերկ մի լուսանկարվեք

Շվեդիայում արգելված է արագ լուսանկարի խցիկում ամբողջ հասակով մերկ լուսանկարվել:
Սակայն մարմնի  ներքևի և վերևի մասերը առանձին հանգիստ կարող եք լուսանկարել` դրա համար հատուկ օրենք չկա:Այնպես, որ, եթե շատ անհրաժեշտ է, նկարեք առանձին-առանձին ու միացրեք:

Բաց ոտքերով չինուհին միայն բանտ կարող է գնալ
Եթե Չինաստանում դուք ուզում եք նայել մերկ կնոջը` նայեք, որքան սրտներդ կուզի: Սակայն հեռու մնացեք հագնված, բայց բաց ոտքերով չինուհիներից:  Չինուհու բաց ոտքերին նայելը համարվում է կոպիտ  վիրավորանք և պատժվում  է մի քանի օր բանտարկությամբ:

3 տարի բանտարկություն Իսրայելում պոռնո նայելու համար

Իսրայելի հյուրանոցներում պոռնո նայելը ձեր վրա կարող է թանկ նստել: Ընդհամենը մեկ տարի առաջ ընդունվեց օրենքը, որը արգելում է հեռուստատեսությամբ դիտել պոռնոգրաֆիկ ֆիլմեր:  Եթե պատահաբար ձեզ “բռնացնեն” կուղարկեն բանտ 3 տարով:

Տալլինում`կամ շախմատ կամ սեքս

Էստոնիայի մայրաքաղաքում խստիվ արգելվում է շախմատ խաղալ սեռական ակտի ժամանակ:

Երևի նրանք դաժան փորձ են ունեցել օրենքն ընդունելուց առաջ:

 

 

loading...

Կարդացեք նաև

10 կետ երջանիկ լինելու համար

Սուսի Միսակյան

Ինչպե՞ս նիհարել մտքի օգնությամբ

admin

Եթե նայում են ձեր աչքերին ու….ստում. 8 տարբերակ