Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Ֆրանսիացի խոշորագույն գրողի ծննդյան օրն է

Ֆրանսուա Ռաբլեն կոմիկական ժանրի խոշորագույն ներկայացուցիչն է ֆրանսիական Վերածննդի և համաշխարհային գրականության մեջ: 
Ֆրանսուա Ռաբլեն երիտասարդ տարիներին Պուատյե քաղաքի Ֆրանսիսկյան միաբանության անդամ էր, որտեղ սովորել է լատիներեն և հունարեն: 1525 թ-ին հեռացել է միաբանությունից: Պուատյեում ուսումնասիրել է իրավունք, Մոնպելյեում՝ բժշկություն: 1532 թ-ին հրատարակել է անտիկ բժշկապետներ Հիպոկրատի և Գալենի երկերը: 1537 թ-ին ստացել է բժշկագիտության դոկտորի կոչում: Որպես բժիշկ աշխատել է Լիոնում, Նարբոնում, Մոնպելյեում. եղել է կարդինալ Ժան դյու Բելի անձնական բժիշկը:
1532 թ-ին հրատարակել է «Պանտագրյուել» երգիծական վեպի 1-ին, 1533 թ-ին՝ 2-րդ, 1534 թ-ին՝ «Գարգանտյուան» (Պանտագրյուելի հայրն է, առանձին գրքով), 1546 թ-ին՝ «Գարգանտյուան և Պանտագրյուելը» գրքի 3-րդ, 1552 թ-ին՝ 4-րդ մասերը: 2-րդ և 3-րդ գրքերը խորհրդարանն արգելել է. հեղինակը պատժից խուսափելու համար թաքնվել է: Սորբոնի համալսարանը գիրքը դատապարտել է անպարկեշտության համար:
1564 թ-ին Ռաբլեի անունով լույս տեսած «Պանտագրյուելի 5-րդ գիրքը» գրել է անհայտ հեղինակ (հավանաբար՝ աշակերտներից)՝ օգտագործելով Ռաբլեից մնացած նյութերը: Այս վեպում, որ իրականում ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի «հումորի հանրագիտարան» է, Ռաբլեն անդրադարձել է Ֆրանսիայի կրոնական, հասարակական և քաղաքական կյանքին, քննադատել միջնադարյան մանկավարժությունը և կրթությունը, ծաղրել գիտական միտքը, փիլիսոփայությունը, պետական կառավարումը: Գրողին զայրացրել են բարձրաստիճան հոգևորականների ընչաքաղցությունն ու ճոխ կյանքը:
Ռաբլեի «պանտագրյուելիզմը»՝ մարդասիրությունը, ներկայացված է վեպի 2 գլխավոր հերոսների՝ բարի ու հսկա-շատակեր թագավոր Պանտագրյուելի (Վերածննդի իդեալի) և նրա մտերիմ ընկեր ու ուղեկից, միշտ կասկածամիտ, անդադրում թափառող, ճշմարտություն որոնող, ցինիկ Պանուրգի կերպարներով:
Ռաբլեն վեպի համար ընտրել է Ֆրանսիայում ժողովրդականություն վայելող Գարգանտյուայի ու Պանտագրյուելի թեման և օգտագործել գեղարվեստական պատկերավորման արտառոց, ծիծաղաշարժ, ֆանտաստիկ միջոցներ: Նրա երգիծական արվեստին բնորոշ են չափազանցությունը, գրոտեսկը, սակայն հեղինակի ծաղրը կենսուրախ է և ներողամիտ, ծիծաղը միշտ կայտառ է, խնդուն ու տոնական:
Վեպի տարբեր մասերում գրողն ակնածանքով է խոսել Հայաստանի մասին. Հայոց Արտաշես արքայի անունը գրվել է այնպես, ինչպես արտասանվում է հայերեն: Ռաբլեն անդրադարձել է նաև Արտավազդ Բ-ի ճակատագրին, Հռոմում Տրդատ թագավորի շքեղ ընդունելությանը և այլն:
loading...

Կարդացեք նաև

Այսօր Արշիլ Գորկու ծննդյան օրն է

admin

Արնոլդ Շվարցենեգերը 64 տարեկան դարձավ

Սուսի Միսակյան

Այսօր Կիմ Երիցյանի ծննդյան օրն է

admin