Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Մոնրոյի «Թրջող» կիսաշրջազգեստը» վաճառվել է 4,6 մլն դոլարով

Մերլին Մոնրոյի հայտնի զգեստը Բիլլի Ուեյլդրի « Ցանկության 7 տարին» (Seven Year Itch ) կատակերգությունից, շաբաթ օրը վաճառվել է Լոս Անջելոսում Profile in History տանը կայացած աճուրդի ժամանակ 4,6 մլն դոլարով: Այն էպիզոդը որտեղ Նյու Յորքյան օդափոխաման համակարգից փչող օդից վեր է բարձրանում գլխավոր հերոսուհու կիսաշրջազգեստը, Մերլին Մոնրոյին դարձրեց իր դարի սեքս խորհրդանիշը: Առաջին անգամ այս տեսարանը նկարահանվեց Մանհեթենում 52-րդ փողոցի անկյունում` գրավելով հազարավոր հետաքրքրասերների ուշադրությունը: Ամբոխի աղմուկի պատճառով արվեցին բազմաթիվ դուբլեր, սակայն ի վերջո դադարեցվեց նկարահանումը: Ուեյլդրը ստիպված եղավ տեղափոխել այդ տեսարանը 20th Century Fox ստուդիայի տաղավար և շրջազգեստի էֆեկտի համար արեց 40 դուբլ: Մոնրոյի «Թրջող» կիսաշրջազգեստը մտնում է աշխարհի ամենաթանկ հագուստների տասնյակում, թերևս այն, ի տարբերություն մյուսների, չունի զարդարող որևէ թանկարժեք քար: Բեվերլի Հիլզի աճուրդի ժամանակ շաբաթ օրը ցուցադրված էին նաև 500 այլ զգեստներ, որոնցով նկարահանվել են այպիսի հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են Չարլի Չապլինը, Գրետա Գարբոն, Էլիզաբեթ Թեյլորը և այլոք: Կազմակերպիչների խոսքերով սա ամենախոշոր  աճուրդն է , որ երբևէ եղել է հոլիվուդյան զգեստների վաճառքի պատմության մեջ: Այս հավաքածուի հեղինակը 79 ամյան դերասանուհի Դեբի Ռեյնլոդսն է, որը այս հագուստները ձեռք է բերել կես դարի ընթացքում: Նա երազում էր հագուստների թանգարան ունենալու մասին, սակայն ֆինանսական խնդիրները ոչ միայն ստիպեցին հրաժարվել երազանքից, այլև վաճառել հավաքածուն` պարտքերը մարելու համար: Դիմելով պոտենցյալ գնորդներին Ռեյնլոդսը ասել է, որ հույս ունի, որ այս Հոլիվուդի պատմության մաս կազմող այս զգեստները կհայտնվեն դերասանական արվեստի այպիսի երկրպագուների հավաքածուներում, ինչպիսին ինքն է:

loading...

Կարդացեք նաև

Հարբած Էմմի Ուեյնհաուսը տապալել է ելութը

admin

Լեդի Գագան սոց. ցանց է ստեղծել իր հրեշիկների համար

admin

Պրեմիերա:Բամբիր.” Տես “