Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Անտոնիո Բանդերասը խոսել է իր ընտանեկան և ինտիմ կյանքի մասին

Անտոնիո Բանդերասը, ով արդեն ոչ մեկ տասնամյակ է ինչ համարվում է Հոլլիվուդի սեքս-խորհրդանիշը, խոստովանել է, որ իր կարծիքով երջանիկ ամուսնության համար պարտադիր չէ ամենօրյա սեռական հարաբերությունները :

Նա պատմել է, որ իր և իր կնոջ` Մելանի Գրիֆֆիտի համար սերն ապացուցելու համար ամենևին էլ պարտադիր չէ, որ ամեն օր սեքսով զբաղվեն:

Բանդերասը նաև կիսվել է իր ամուսնության հաջողության գաղտինքով. որպեսզի 15-ամյա համատեղ կյաքնից հետո “թարմությունը” պահպանվի, օգնում է այն փաստը, որ երկուսն էլ  հասկանում են, որ պետք չէ իրենց այնպես պահել կարծես նոր են հանդիպում և չեն կարողանում միմյանցից կտրվել:

“Մեզ հաջողվում է պահպանել կրակը մեր հարաբերություններում : Երկուսս էլ հասկանում ենք, որ անիմաստ է պահպանել այն զգացումը որը ունեցել ենք նախկինում: Իհարկե, երբեմն շատ ենք ուզում, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես առաջին վեց ամսվա ընթացում: Սակայն դա չի լինում: Դրա փոխարեն ինչ-որ նոր բան ենք զգում”:

Շատ քչերն են Հոլլիվուդում կարողանում իրենց ամուսնական կյանքն այդքան երկար, և դերասանը կարծում է, որ եթե նա և Մելանին դեռ միասին են, դրանում մեծ դեր ունեն նաև երեխաները:

Նրանք, կարելի է ասել, երեք երեխա ունեն` Ալեքսանդրը (26տ.) և Դակատոն (22) տարեկան, Գրիֆֆիտի առաջին ամուսնությունից,  ինչպես նաև նրանց ընդհանուր դուստրը` Ստելլան, որը վերջերս բոլորեց 14 տարին:

“Լինել միասին 15 տարի. սա անհնար է թվում Հոլլիվուդի համար, -ասում է Բանդերասը,-սակայն մեր ընտանիքը միայն մենք չենք, այլ մեր երեխաններն էլ, և այս գիտակցումը մեզ պահում է միասին: Ես սիրում եմ իմ աշխատանքը, սակայն իմ կյանքի ամենակարևոր և լուսավոր կետը երեխաներս են”:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Ընկնող աստղեր. Ռիհաննա, Լեդի Գագա

Աստղերը Photoshop–ից առաջ և հետո

admin

Պրիմիերա: Էնրիկե Իգլեսիաս «Dirty Dancer»

admin