Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Ֆեյսբուքը դարձավ 8 տարեկան: Շնորհավոր!!!

Facebook սոցիալական ցանցը ստեղծվել է 2004 թ.ի փետրվարի 4-ին` Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը: Սկզբնապես եղել է Հարվարդի համալսարանի ուսանողների համար նախատեսված սովորական կայք, սակայն ներկայում բաց է ցանկացած անձնավորության համար, որն ունի էլեկտրոնային փոստի հասցե:

2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել նաև ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները` խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը գլխավորապես տարածված էրՄիացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում: 2011 թ. սեպտեմբերի տվյալներով Ֆեյսբուքն ունի ավելի քան 745 մլն. անդամ, այդ թվում շուրջ 201.020 հայաստանյան օգտատեր։ Այն թարգմանված է ավելի քան 70 լեզուներով, այդ թվում՝ հայերեն:

Սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս ընկերների հետ կիսել կարճ հաղորդագրություններ («կարգավիճակներ»), գրառումներ («նշումներր») լուսանկարներ և տեսանյութեր, տեղադրել այլ կայքերի հղումներ։ Գլխավոր էջում տեսանելի են բոլոր ընկերների վերջին գրառումները՝ լրահոսի տեսքով։ Ընկերները կարող են մեկնաբանել կամ հավանել այս գրառումները։

Ֆեյսբուքի գաղտնիության քաղաքականությունը հնարավորություն է տալիս, որոշել օգտատերին՝ ո՛ր տեղեկությունները ո՛ւմ համար հասանելի դարձնել և ում համար անտեսանելի։ Տեղադրված նյութը կարելի է և՛ տեսանելի դարձնել բոլորին, և՛ միայն ընկերներից մի քանիսին։

Վերջերս հարցում է կատարվել ԱՄՆ-ի 500 ճանաչված համալսարաններում և պարզվել է, որ ընդունող հանձնաժողովի 10%-ը նայում է դիմորդների ֆեյսբուքի պրոֆիլները և ըստ դրա կատարում որոշակի եզրակացություններ:

Եթե ֆեյսբուքը լիներ պետություն, ապա կլիներ երրորդ ամենամեծ պետությունը ըստ բնակչության քանակի՝ Չինաստանից և Հնդկաստանից հետո:

 

loading...

Կարդացեք նաև

Այսօր Հայաստանի Հանրապետության բանկային աշխատողի օրն է

admin

Ծնունդդ Շնորհավոր, Թուփակ Շակուր !

admin

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

admin