Ամսագիր.am
Image default
Շոու բիզնես

Հարբած Էմմի Ուեյնհաուսը տապալել է ելութը

Բրիտանացի հայտնի երգչուհի Էմմի Ուեյնհաուսի համերգը, որի տեղի էր ունեցել կիրակի օրը երեկոյան Բելգրադում, ավարտվել է սկանդալով:

“Блиц” թերթը գրում է, որ նա իրեն պահել է բեմում շատ տարօրինակ, սայթաքել է մի քանի անգամ և երկար ժամանակ ինչ-որ բան է խոսել երաժիշների հետ, իսկ երբ սկսել է երգել, նա շփոթել ու մոռացել է բառերը:

Համերգից 15 րոպե անց համերգի մասնակիցները Twitter-ում սկսել էին խորհուրդ տալ երգչուհուն սթափվել:

Հայտնի է, որ երգչուհին մայիսին գտնվում էր լոդոնյան կլինիկայում, թմրանյութերի ր ալկոհոլի կախումից ազատվելու համար, ինչպես նաև նրան  տրամադրվում էր հոգոբանական աջակցություն:

“Հանրությունը բառացիորեն սուլում էր Էմմի Ուեյնհաուսին, որը մի ժամ և 11 րոպեի ընթացքում գրեթե չերգեց”-գրում է Բելգրադի հեռուստաընկերության Б2 ինտերնետ-պորտալը:

Մի պահ երգչուհին ընկել է հատակին ու գնացել է կուլիսներ, ապա տաս րոպե անց վերադարձել է ու անհաջող փորձ է արել կատարել իր գլխավոր հիթերը:

Սիրողական նկարահանումները, որով կարելի է դատել աստղի պահվածքի մասին, արդեն  հայտնվել են Youtube-ում:

Էմմիի անհաջող ելույթից հետո նույն համերգի շրջանակներում ելույթ է ունեցել դիջեյ և երգիչ Մոբին, ում հանրությունը ընդունել շատ ջերմ:

 

loading...

Կարդացեք նաև

Իռեն.«Սերն իմ»

Սուսի Միսակյան

Белый Макс ft Sam Axper.«Кристальный джаз»` ամենամաքուր սիրո մասին պատմող երգ

admin

Օլգա Բուզովան նկարահանվել է Playboy-ի համար (տեսանյութ)

admin