Ճամայկայում այսօր `փետրվարի 6-ին տոնում են Բոբ Մարլիի տոնը, քանի որ հենց այս օր է ծնվել շատ երկրներում ճանաչված ու սիրված երաժիշտը:
Վերջին տարիներին Բոբ Մարլիի ծննդյան օրը տոնի վերածելու ավադույթը դուրս եկավ Ճամայկայի սահմաններից:
Երգչի 60 ամյակը 2005 թվականին և 2010 թվականին 65 ամյակը նշեցին ամբողջ աշխարհի նրա երկրպագուները:
Բոբ Մառլին ծնվել է 1945, Ճամայկայում — ճամայկացի երգիչ, երաժիշտ, կիթառահար և կոմպոզիտոր: Չնայած այն հանգամանքին, որ նրա մահից 30 տարի էր անցել, Բոբ Մառլին շարունակում է մնալ առավել հայտնի ռեգգի կատարողը: Շնորհիվ իր միջազգային հաջողության ռեգգիերաժշտությունը ձեռք է բերել լայն ժողովրդականություն Ճամայկայից դուրս:
Բոբ Մառլին պանաֆրիկանիզմի և ռաստաֆարիական շարժման առավել հայտնի կողմնակիցներից մեկն էր:
Մահացել է 1981 թվականի մայիսի 11-ին: