Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Շարունակելով հայկական կինոյի պատմությունը

Ոգեշնչվելով առաջին ֆիլմի հաջողություններից հայ կինոաշխատողները ձեռնամուխ եղան կինոարտադրության հետագա զարգացմանը: Նորից դիմեցին Շիրվանզադեին, այս անգամ նրա « Ցավագարը»-ն ընտրելով:

Հենց այդ ստեղծագործության վրա Հ. Բեկնազարյանը կազմեց «Չար Ոգի» Ֆիլմի սցենարը: Բեմադրությունը հանձնվեց երիտասարդ կինոռեժիսոր Պ. Բարխուդարյանին ու վրացի դերասան Գելովանին:

Իսկ Բեկնազարյանը իր համար նոր սցենար կազմեց, այս անգամ նյութ ընտրելով հայաստանաբնակ եզդիներին:  Սցենարի հիմք ծառայեց քրդագետ Լազոյի մի անտիպ պատմվածք, որի հիման վրա կառուցվեց Զարե» ֆիլմի սցենարը: Ֆիլմի հիմքում ողբերգական ճակատագիրն է ընկնավորությամբ տառապող մի աղջկա , որը դառնում է ամուսնու ընտանիքի նախապաշարումների զոհը:

Դերերում. Շուշան – Հասմիկ (Թ.Հակոբյան), Զարնիշան – Ն.Մանուչարյան, Գիժ Դանել – Մ.Գելովանի, Սոնա – Բ.Մադաթովա, ծառա – Հ.Խաչանյան, վաճառական – Մ.Գարագաշ, Մուրադ – Ս.Մկրտչյան, Ոսկան – Ա.Մամիկոնյան, Ջավահիր – Ա.Պապյան, Գյուլնազ – Ա.Աբրահամյան, հեքիմ – Ս.Էպիտաշվիլի:

Երկու սցենարններն էլ հաստատվեցին և սկսվեցին նկարահանումները, սակայն այս անգամ որոշեցին չդիմել այլ կինոկազմակերպությունների, այլ ամբողջ աշխատանքը կատարել հայ նորաստեղծ հայ կինոյի բազայի վրա:

Եվ 1926-27 թվականներին երկու ֆիլմերն էլ պատրաստ էին :

1926 թվականին 15 ճրվա ընթացքում արտադրվեց Հայֆիլմի առաջին կինոկոմեդիան, որի համար օգտագործվեց Մ. Բագրատունու համանուն «Շոր և Շորշոր» պատմվածքը: Անբան ու հարբեցող երկու ընկերների՝ Շորի և Շորշորի զվարճալի արկածների պատմությունն է:

Իսկ հաջորդը նկարահանվեց 1927 թվականին, մի շատ խոշոր ֆիլմ`«Խասփուշը», որի համար հիմք ծառայեցին Ռաֆու և Վ. Փափազյանի պատվածքները:

Այս ֆիլմերի հաջորդեցի «Ղուլը», «Հինգ Խնձոր», «Տունը հրաբխի վրա», «Գողը», «Ով է մեղավորը» ֆիլմերը:

 

loading...

Կարդացեք նաև

Կկայանա «Վիլլի Վայներ և ընկերներ» խորագրով համերգը

admin

Ջենիֆեր Լոուրենսն ու Խավիեր Բարդեմը կնկարահանվեն Դարեն Արոնոֆսկու նոր ֆիլմում

admin

Հիտլերի «Գիշերային Ծով» կտավը վաճառվեց 32.000 եվրոյով

Սուսի Միսակյան