Ամսագիր.am
Image default
Հասարակություն

«Օգտագործիր պահպանակ», թե՞ «Մի շնանա»

1983 թվականից ի վեր ողջ աշխարհում մայիսի երրորդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր: Տարիներ ի վեր Հայաստանում նույնպես կատարվում են միջոցառումներ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ:

Այս տարի ևս Կարմիր Խաչի ընկերությունը, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել էր միջոցառումների շարք, որոնցից մեկի մասին ծավալվեցին քննարկումներ, դժգոհություններ, բողոքներ:

Մայիսի 15-ին մոմավառության երթի մասնակիցներին բաժանվեց շապիկներ, որով նրանք պետք է քայլեին Պռոշյան փողոցից մինչև Կոնսերվատորիայի դիմացի այգին: Դա վերաբերվում էր նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հետաքրքրասերներին, ովքեր կցանկանային երթին մասնակցել:

Առաջին հայացքից այս անմեղ, միայն գովելի միջոցառման մասնակիցներից քչերը վերանայեցին տրամադրված շապիկների կարգախոսը. «ՍԻՐԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ ԱՊԱՀՈՎ» «ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՊԱՀՊԱՆԱԿ»:

ՁԻԱՀ-ից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե պահպանակ օգտագործելն է, այլ պատահական սեռական կապերից հրաժարվելը. Սրա մասին շապիկի վրա ոչինչ չէր գրված:

Ակցիայի մասնակիցները ոչ թե պահպանակ գովազդողի տպավորություն պետք է թողնեին, այլ դժբախտությունից խուսափելու պատգամ հաղորդողի, ընկածին կարեկցողի: Սա դեռ ամենը չէ: Ոչ միայն անցորդները, այլև հոգևորականները զայրացուցիչ համարեցին շապիկին գրված «ՍԻՐԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ ԱՊԱՀՈՎ» արտահայտությունը: «ՍԻՐԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ». Աստվածաշնչյան մեջբերում է, ի միջի այլոց ամենամեծ պատգամը, որ տվել է Հիսուս Քրիստոսը: «ՍԻՐԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ ԱՊԱՀՈՎ» կարգախոսի փոխարեն ավելի ճիշտ և քրիստոնեավայել կլիներ հետևյալ պատգամը` ՄԻ ՇՆԱՆԱ, այս մասին կազմակերպիչները միտումնավոր թե պատահաբար չէին մտածել:

Ի դեպ, մոմավառության արարողության ժամանակ բաժանվեցին բավականին մեծ քանակությամբ պահպանակներ: Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ, հորդորելով ուշադիր լինել թե ինչ եք մասնակցում և ուր են տանում նման անօգուտ ու վնասակար ակցիաները:

Սուսի Միսակյան

loading...

Կարդացեք նաև

Նա Ձե՞զ է սիրում, թե՞ Ձեր դրամապանակը

Սուսի Միսակյան

«Ալիք» օրաթերթի 80-ամյակը նշվեց մեծ շուքով

Արփայի կիրճում ՀԵԿ են կառուցում

admin