Ամսագիր.am
Image default
Ես և Նա

Ամուսնություն օտարեկրացու հետ. Ո՞ւմ ընտրել

Ձեր ընտրյալը օտարերկրացի է կամ դուք պարզապես որոշել եք ամուսնանալ արտասահմանցու հե՞տ, ապա խորհուրդ է տրվում ուշադիր կարդալ այս նյութը և մտածել, որ երկիր եք ուզում գնալ և արժե՞ արդյոք:

Անգլիացիներ

Անգլիացները շատ դրական կողմեր ունեն, սիրտը և ձեռքը ամեն պատահածի չեն առաջարկում: Ամուսնանալիս էլ շարժվում են բոլոր օրենքներով` նշանդրեք, ադամանդե մատանի, ծնկաչոք առաջարկություն, համբույրներ լուսնի լույսի ներքո:

Անգլիացի տղամարդիկ վաղուց ընդունել են տղամարդու և կնոջ հավասարությունը, սակայն ջենթլմենությունը չեն կորցրել: Հարաբերություններում գնահատում են միմյանց հանդեպ վստահությունը և չեն խանդում: Անգլիայում ընդունված է տոներին այցելել ծնողներին, իսկ շաբաթվա վերջին հանգստանալ բնության գրկում:

Ամերիկացիներ

Կար ժամանակ, երբ հայուհիները երազում էին հասնել Ամերիկա`ամուսնության գնով: Չգիտեմ, հիմա ովքեր են դեռ ուզում բախտը կապել ամերիկացու հետ, սակայն պետք է նշել, որ ամերիկացիները, իրոք,  նախանձելի փեսացուներ են: Նրանք չեն ամուսնանում մինչ այն պահը, երբ չեն դառնում կայուն և ինքնուրույն, իսկ կնոջ վրա տան հոգսը չեն թողնում: Մեծամասամբ ամերիկացիները կնոջ մեջ գնահատում են տնտեսությունը վարելու և երեխաներին լավ դաստիարակելու կարողությունը:

Շվեդներ

Շվեդները մի քիչ ինքնամփոփ են և շատ աշխատասեր: Զգացմունքները նրանք ի ցույց չեն դնում և իրեց մասին չեն խոսում, իսկ եթե հաջողվել է խոսեցնել նրան, ապա ոչ մի կերպ նրան չեք կանգնեցնի:

Շվեդները սպորտի իսկական սիրահարներ են, զբաղվում են սպորտով մանկապարտեզից մինչև խոր ծերություն:

Նրանց չի սպառնում մասսայական գիրացումը, բոլորը կոկիկ են,  բարեկազմ, թարմ և կենսուրախ:

Միայն թե պետք է ուշադրություն դարձնել  այն հանգամանքին, որ շվեդացիները սովոր են ստանալ կյանքից առավելագույնը, սակայն տնային պարտականությունները կատարում են առանց վեճերի և համագործակցելով:

Իսպանացիներ

Իսպանացու համար գլխավորն ընտանիքն է: Իսպանացիները երեխաներին երբեք չեն լքում և չեն հասկանում, թե ինչո՞ւ են այլ ազգերում թողնում երեխաներին:

Իսպանացիները ամուր ընտանիք են կազմում և չեն դավաճում իրենց կեսին: Ի դեպ, այն կնոջը, որին մենք կարող ենք գեղեցիկ չհամարել, իսպանացին կարող է շատ հավանել: Բանը նրանում է, որ այս արևային երկրի ներկայացուցիչները ավելի շատ հավանում են շիկահերներին: Իսպանական ընտանիքում աշխատում են կինը և տղամարդը, նրանք ընկերասեր են և խաղաղ:

Այնուամենայնիվ ամեն ազգ ունի իր ավանդույթներն ու սովորույթյունները, և մեկ այլ երկրում ընտանիք կազմելուց առաջ պետք է  վերացնել ազգային ինքնությունը, որպեսզի ընտանիքում ամեն ինչ հարթ լինի…Ինքներդ մտածեք, կարիք կա՞ արդյոք սեր փնտրել Հայաստանի սահմաններից դուրս, երբ հաճախ կարող եք երջանկությունը գտնել շատ մոտ, գուցե ավելի քան պատկերացնում եք:

Սուսի Միսակյան

loading...

Կարդացեք նաև

Տոնդ Շնորհավոր, Սիրահար :)

Սուսի Միսակյան

10 փաստ սիրո մասին

Սուսի Միսակյան

Գաղտնիքներ, որոնց մասին կանայք երբեք չեն պատմում իրենց տղամարդկանց

admin