Ամսագիր.am
Image default
Աֆիշա

Հին աստվածներ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Հին աստվածներ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Հին աստվածներ2012-02-10

Հեղինակ` Լևոն Շանթ
Դրամա` 2 գործողությամբ
Բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի

Ձևավորումը` ՀՀ վաստակավոր նկարիչ ԵՎԳԵՆԻ ՍՈՖՐՈՆՈՎԻ
Զգեստների նկարիչ` ՄԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Խորեոգրաֆ և երաժշտական ձևավորող`
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՇՈՏ ԱՍԱՏՐՅԱՆ

Հազարամյակ Մը Մեզմե Առաջ
Սևանա լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցի է կառուցվում: Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարության ավարտին, որ ի վերջո կարողանա նվիրվել Աստծո Երկնավոր իշխանության փառաբանմանը:
Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին: Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց:
Այդ օրվանից երիտասարդ աբեղան կորցնում է իր հոգու և մարմնի խաղաղությունը. իշխանի դուսրը` Սեդան, արթմնի, թե երազում, որպես տեսիլք հաճախ հայտնվում է աբեղային և կանչում դեպի աշխարհիկ կյանք:
Աբեղան մոլորված է: Նա օգնություն է խնդրում վանահորից, բայց վանահայրը տեսել է իրեն համախոհ և ‹‹հոգու թռիչք ունեցող մի հոգևորականի ուստի աբեղայի ճշմարիտ ճանապարհից խոտորվելն ու տառապելը մեծ ցավ է պատճառում նրան››: Վանահոր վիճակն ավելի է ծանրանում, երբ իշխանուհին սկիզբ առած, բայց ճակատագրի բերումով խաթարված սիրուն, որը սակայն երկուսի հոգում էլ դեռ չի մարել:
Վանահայրը դժվարությամբ խոստովանում է իրեն, որ իրոք, այդ կեղեցին նվիրված է իր` Հովհաննես անունով նախկին երիտասարդին և իշխանուհու` Մարիամ անունով նախկին օրիորդի սիրուն, որը դեռ վառվում է երկուսի հոգում էլ, ինչպես մոխրի տակ թաքնված կրակ:
Կամքի մեծագույն լարումով վանահայրը փորձում է խեղդել իր մեջ դեռ չմարած սիրո շունչը և անմնացորդ նվիրվել Աստծուն` քանդելով մեղավոր սիրո հիշատակի համար կառուցված եկեղեցին և կառուցելով նորը` ազատ հոգու և ազատ մտքի հիմքով:
Սակայն զուր են վանահոր ջանքերը: Նրա ողբերգությունն ավելի է թանձրանում, երբ չկարողանալով դիմադրել աշխարհիկ կյանքի ու իր տեսիլքների հերոսուհու կանչերին` գնալ դեպի ԱՐԵՎԸ, աբեղան իրեն նետում է լիճը, իսկ մինչ այդ իրեն հավատարիմ վանականները հրաժարվում են քանդել արդեն կառուցված եկեղեցին ու կառուցել նորը:
Հուսահատ ու մերժված, սակայն իր ոգեղեն մտքերից չհրաժարվող վանահայրը հեռանում է կղզուց, գնում փնտրելու այն վայրը և մարդկանց, որոնք կհասկանան և կօգնեն կառուցելու ԻՐ ԵԿԵՂԵՑԻՆ, որի ‹‹Հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները` իմ կամքս, ու գմբեթն ալ ըլլալու է հավատս››:

Սկիզբը` ժ. 19:00:

loading...

Կարդացեք նաև

‘Ghostbusters’ tries, fails to make Chris Hemsworth look dorky

admin

Nullam malesuada erat ut turpis.

admin

Aliquam porttitor mauris sit amet orci.

admin