Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր Զորի Բալայանի ծննդյան օրն է

1935թ. այս օրը Ստեփանակերտում ծնվեց գրող, սպորտային բժիշկ, լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ Զորի Բալայանը:

1953-1957թթ. ծառայել է բալթյան նավատորմում, 1963-ին ավարտել Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:
1963-1973թթ. Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ: 1967-ին, իր երկու ընկերների հետ, «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել՝ անցնելով 22 հազար կմ տարածություն:

1970թ. Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս: 1973-ի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս: Այդ ճանապարհորդությունները դարձել են գրքեր:

1973-1975թթ. աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դեսպանսերում (Երևան):
Զ. Բալայանը Արցախյան շարժման և արցախյան պատերազմի տարեգիրներից է: 1988-1991թթ. ԽՄԿԿ ԿԿ և գործադիր իշխանությունների բարձրագույն տարբեր գործիչների հետ հանդիպումների ժամանակ նկարագրել է արցախյան հիմնախնդիրները, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը:

1990թ. սեպտեմբերի 9-20-ը «Մոսկվա» հյուրանոցի իր համարում հայտարարել է հացադուլ` պահանջելով վերականգնել ԼՂԻՄ-ի իրավավարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները:

Գործուն մասնակցություն է ունեցել Արաքսից մինչև Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման աշխատանքներին:

Հեղինակել է մի շարք գրքեր՝ «Մի բուռ սաթ», «Հիպոկրատի գլխարկը», «Երկնագույն ճանապարհներ», «Խիղճը», «Ցավ», «Երկու կրակի մեջ» ու այլ ստեղծագործություններ:
Ժուռնալիստների միության անդամ է:

Նրա օրագրային գրառումները, վավերագրական ակնարկներն ու փիլիսոփայական ու հրապարակախոսական երկխոսությունները նվիրված են առողջ կենսակերպի, շրջակա միջավայրի առողջացման բարոյական, տնտեսական հարցերին:

Ճանապարհորդել է «Արմենիա» նավով, եղել անձնակազմի անդամ, կտրել է հազարավոր կիլոմետրեր՝ անցնելով բազմաթիվ ծովերով ու օվկիանոսներով:

loading...

Կարդացեք նաև

Այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է

admin

Այս օրն է ծնվել Շառլ Պերրոն

admin

1930թ. այս օրը ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական դերասան Մհեր Մկրտչյանը

admin