Ամսագիր.am
Image default
Հոբելյարի անկյուն

Թոմաս Էդիսոնի ծննդյան օրն է

Էդիսոն Թոմաս Ալվա ծնվել է  1847 փետրվարի 11,  ամերիկացի գիտնական Էդիսոնը խոշորագույն գյուտարարներից է, արտենագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

10 տարեկանից նա արդեն տնային լաբարատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում։ Բեռնատար վագոնում նա լաբարատորիա սարքավորեց և սկսեց փորձեր անել։ Շուտով Էդիսոնն ստեղծեց Կոնգրեսի քվեների ինքնաշխատ հաշվիչ, որը սակայն ոչ ոքի չհետաքրքրեց։ Երկրորդ հայտնագործությունը սակարանում բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր՝ (հեռագրական ինքնապատասխանիչ)։

1869 իր հայտնագործած հեռագրության համար ստացավ դրամական խոշոր պարգև։ Այդ գումարով նա սարքավորեց հետազոտական լաբարատորիա, որն ինքն անվանում էր «գյուտերի ֆաբրիկա»։ Նա սիրում էր կրկնել, որ իր լաբարատորիաից յուրաքանչյուր 10 օրը մեկ դուրս է գալիս ոչ մեծ մի գյուտ, իսկ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ խոշոր հայտնագործություն։

Նրա ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին՝ ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), որը նա ստեղծեց 1877։ Նրա այդ հայտնագործությանն է պարտական հետագա ողջ տեսաբանությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա — տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը։ Նա մեծ եռանդով զբաղվում էր էլեկտրական լամպի կատարելագործմամբ։ Նա ստեղծեց արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն է։ Դրան հաջորդեց հսկայական հեղափոխությունը, երբ նա հայտնագործեց լամպի թելիկի համար ամենահարմար նյութը՝ վոլֆրամը։

Շարունակելով փորձերը՝ Էդիսոնը հայտնաբերեց, որ հոսանքը կարող է հոսել նաև լամպի անօդ տարածությունում։ Այդ երևույթը տեղի է ունենում լամպի շիկացած թելիկից անջատվող էլեկտրոնների շնորհիվ, և ստացավ «Էդիսոնի էֆեկտ» անունը։

1882 Էդիսոնը կառուցեց աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը։ Նա մշակեց մի շարք տարբեր փոխանցման և չափիչ սարքերի սխեմաներ, նախագծեց հզոր գեներատորներ։ Նա բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում։ Հենց Էդիսոնն է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել «Ալո» ողջույնով։

loading...

Կարդացեք նաև

Այսօր Այվազովսկու ծննդյան օրն է

Այսօր Պարույր Սևակի ծննդյան 88 տարին է լրանում

admin

Աշխարհահռչակ դրամատուրգՎիլյամ Շեքսպիրի ծննդյան օրն է

admin