Ամսագիր.am
Image default
Հասարակություն

Մահացել է համաշխարհային փոփ աստղ Ուիթնի Հյուսթոնը

Շաբաթ օրը  Beverly Hilton հյուրանոցի իր սենյակում 48 տարեկան հասակում  մահացել է փոփ երաժշտության թագուհի Ուիթնի Հյուսթոնը: BBC- հաղորդմամբ այս մասին տեղեկացրեկլ է նրա ներկայացուցիչ Քրիստեն Ֆոստերը:

Բևերլի Հիլզի ոստիկանությունը լրագրողներին հաղորդել է, որ երգչուհին մահացել է Beverly Hilton հյուրանոցի իր սենյակում:

Ոստիկանապետ Մարք Ռոզենն ասել է, որ հանցագործության ոչ մի նշան դեռևս չի հայտնաբերվել: Հյուսթոնի՝ մամուլի հետ կապված հարցերի պատասխանատու Քրիսթեն Ֆոսթերը հայտնել է, որ երգչուհու մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:

Ոստիկանությունը շաբաթ օրը հյուրանոցի անվտանգությունից հեռախոսազանգ է ստացել երգչուհու մահվան մասին: Բժիշկները, որոնք արդեն հյուրանոցում էին, փորձել են օգնություն ցուցաբերել, բայց` ապարդյուն:

Վերջին տարիներին երգչուհին, ով բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից, թույլ առողջություն ուներ: Այդ պատճառով էլ 2010-թվականին ընդհատվեց նրա համաշխարհային համերգային շրջագայությունը:

 

 

loading...

Կարդացեք նաև

Մարալիկի մոտ բնակիչներ փակել են Երեւան-Գյումրի ճանապարհը. Ոստիկանական մեծ ուժեր են ժամանել (ֆոտո)

admin

20-րդ դարի ամենահայտնի պոլսահայերը. vnews.am

admin

«Ալիք» օրաթերթի 80-ամյակը նշվեց մեծ շուքով