Ամսագիր.am
Image default
Մշակույթ

Բոնդի նոր ընկերուհին ընտրված չէ

Ռեժիսոր Սեմ Մենդեսը սկսել է «Բոնդ 23»  ֆիլմի աշխատաքները: 007 գործակալի դերը, ինչպես նախորդ սերիայում կկատարի Դանիել Քրեյգը:

«Բոնդի շեֆի» դերը նորից բաժին հասավ Ջուդի Դենչին:

Այսքանով էլ ավարտվում է մասնակցող հայտնի աստղերի ցանկը:

Հավանաբար չարագործներին կմարմնավորեն Խավիեր Բարդեմը և Ռալֆ Ֆայնսը: Իսկ թե ում կհասնի Բոնդի ընկերուհու դերը` դեռ հայտնի չէ:

Հոլիվուդյան աղբյուրները կանխատեսում են, որ այդ դերին հավակնում է հրեա գեղեցկուհի Էստի Հինսբերգը, որը վերջերս է ամուսնացել միլիարդեր Ադի Կեյզմանի հետ:

Ասում են Էստին արդեն կարոտել է դերասանական աշխատանքին և դերի համար ընտրվելու իր  շանսերը   բարձր է գնահատում :

 

Սակայն բրիտանական մամուլը այլ անուն է գրում` Նաումի Հարինս, սևամորթ բրիտանական դերասանուհուն հանդիսատեսը ավելի շատ հիշում է «Կարիբյան Ծովի Ծովահենները» ֆիլմից:  Շատերը պնդում են,  որ Հարինսը ավելի է համապատասխանում Բոնդի խորամանկ ընկերուհու դերին,  իսկ Հինսբերգը միանգամայն հարմար է գործակալ-փրկարարի դերում:

Սակայն իհարկե վերջին խոսքը Սեմ Մենդեսինն է:  Հնարավոր է, որ նա նախընտրի միանգամայն այլ  աստղի:

Անցած գարնանը խոսակցություներ կային, որ Բոնդի ընկերուհու դերում հանդես է գալու «Միլիոնատերը ետնախորշերից» ֆիլմի հերոսուհին` Ֆրեյդա Պինտոն: Դերակատարուհու ընտրության համար շատ ժամանակ չկա. նկարահանումները սկսվելու են սեպտեմբերին:

2012 թվականի նոյեմբերի 9-ին , եթե պլանները չխախտվեն, ֆիլմը էկրան կբարձրանա:

 

loading...

Կարդացեք նաև

Մշակութային Հայաստան, N196

admin

«Տրանսֆորմերներ 3. Լուսնի մութ անկյունը» ֆիլմից նոր բացահայտումներ

admin

Սահմաններից դուրս. Ցուցահանդես ՆՓԱԿ-ում

Սուսի Միսակյան