Ամսագիր.am
Image default
Աֆիշա Շոու բիզնես

Գրեմմի 2012-ի հաղթողները

Փետրվարի 13-ի երեկոյան Լոս Անջելեսում մեկնարկեց 54-րդ Գրեմմի մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր փոփ աստղ Ուիթնի Հյուսթոնի հիշատակին:

Թվով ամենաշատ մրցանակները բաժին հասավ 23-ամյա երգչուհի Ադելին:
Նա մրցանակների արժանացավ Rolling In The Deep կոմպոզիցիայի , տարվա լավագույն երգի, տարվա ձայնագրության և լավագույն կարճ երաժշտական տեսահոլովակի համար: Նրա «21» կորվող ալբոմը ճանաչվեց որպես 2011 թվականի լավագունը: Նա հաղթեց նաև «Լավագույն փոփ-սոլո ներկայացում» անվանակարգում (Someone Like You երգով), «Լավագույն փոփ-վոկալ ալբոմ» անվանակարգում (“21”):
Ադելը ներկայացված էր 7 անվանակարգերում և 6-ում ճանաչվեց հաղթող:
Գրեմմի մրցանակաբաշխությունը սկսվեց Ուիթնի Հյուսթոնին նվիրված երգով:

Ադելի հետ մրցակցում էին այպիսի հռչակավոր արտիստներ, ինչպիսիք էին Լեդի Գագան, Քեթթի Փերրին, Բրունո Մարսը և այլոք:
Սակայն Ադելը 6 անգամ իր համեստ սև զգեստով բեմ բարձրացավ մրցանակների ետևից.
-Ես պետք է շնորհակալություն հայտնեմ իմ բժիշկներին, որոնք վերադարձրեցին ինձ իմ ձայնը,- բուռն ցափահարությունների ներքո ասաց Ադելը , ով ձայնալարերի վիրահատությունից հետո առաջին անգամ էր բեմ բարձրանում:
Հինգ «ոսկե գրամաֆոն» ստացավ Foo Fighters ռոք-խումբը:
Խումբը հաղթող ճանաչվեց Best Rock Performance, Best Hard Rock/Metal Performance, Best Rock Song, Best Rock Album և Best Long Form Music Video անվանակարգերում:
«Լավագույն նոր արտիստ» և «Լավագույն ալտերնատիվ երաժշտական ալբոմ» անվանակարգերում հաղթեց Բոն Իվերը:
Քանթրի ոճի տարվա լավագույն երգչուհի ճանաչվեց Թեյլոր Սվիֆթը:
Վաղամեռիկ Էմի Ուայնհաուզի և 85-ամյա Թոնի Բաննեթթի Body And Soul կատարումը համարվեց տարվա լավագույն դուետ:
Սթիվի Ուոնդերը և Beach Boys-ը, որը նշում էր  բեմական կյանքի 50 ամյակը, հրավառեցին դահլիճը իրենց երգերով:
Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի մրցանակաբաշխությունը տեղի է ունենում տարին մեկ անգամ սկսած 1958 թվականից, ի նշան այն բանի, որ յուրաքանչյուր տարի ձայնագրման ոլորտում տեղի է ունենում կատարելագործում:
Սա  երաժշտական աշխարհի 4 ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկն է և համարժեք է «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը:

loading...

Կարդացեք նաև

Camping spots in Yosemite for an offbeat, adventure travel

admin

The UK is testing out roads that charge electric cars as they go

admin

Praesent dapibus, neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat.

admin