Եթե որոշել եք, որ առանց դիետայի ձեր տեսքն ու առողջությունը չեք վերականգնի, ապա մտածեք, թե ինչպիսին պետք է լինի այն. կալորիաների հաշվարկով կամ ցածր ածխաջրերով, ճարպերով կամ սպիտակուցներով:
Ոչ ոք քեզանից լավ չգիտե, թե որ սնունդն է ավելի համապատասխանում ձեր ճաշակին և ինչը դուք առհասարակ չեք սիրում:
Մի մոռացեք, որ յուրաքանչյուր դիետայի հաջողությունը կախված է ընդունած կալորիաների քանակից և քիչ քանակությամբ սնունդ ընդունելուց:
Եթե կարծում եք, որ դիետայի մեջ ներառելով այն ամենը ինչ սիրում եք, կարող եք նիհարել, ապա չարաչար սխսլվում եք:
-Պետք է ուտել դանդաղ և հանգամանորեն ծամել:
-Սնվելու ընթացքում պետք չէ շեղվել`դիտել հեռուստցույց կամ կարդալ: Ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացել սնունդի վրա:
-Սնունդը լցրեք փոքր ափսեի մեջ, որքան փոքր լինի ափսեն, այնքան քիչ կլինի սնունդի չափաբաժինը: Շաքարավազի փոխարեն օգտագործեք փոխարինիչներ, հատկապես սնունդ պատրաստելիս:
-Հրաժարվեք յուղոտ ուտելիքներից,
-Խմեք միայն յուղազրկված կաթ: Սերուցքները, որոնք պարունակում են շատ կալորիաներ, վնասակար են: Մնացած բոլոր սննդարար նյութերը պահպանվում են:
-Ձեռքի տակ միշտ ունեցեք ցածր կալորիականությամբ մթերքներ, որ ցանկության դեպքում կարողանաք ինչ-որ թեթև և օգտակար բան ուտեք. Թարմ բանջարեղեն կամ մրգեր:
– Ծարավը հագեցնելու համար ըմպեք հանքային ջուր, որը քիչ կալորիաներ է պարունակում.(Կոկա-Կոլայի փոքր շիշը պարունակում է 100 կալորիա):
-Խուսափեք յուղալի կերակուրներից, իսկ ավելի լավ է աչքից հեռու պահեք այդ սնունդները, որպեսզի ցանկության դեպքում ձեռքի տակ չլինեն: