Sony ընկերությունը իջեցրել է Ուիթնի Հյուսթոնի”The Ultimate Collection” ալբոմի գինը, որը դաձել էր անմատչելի երգչուհու մահից հետո: Իսկ այդպիսի քայլի ընկերությունը գնաց երկրպագուների բողոներից ու այն մեղադրանքներից հետո, թե ընկերությունը գումար է աշխատում երգչուհու մահվան շնորհիվ: iTunes ինտերնետ-խանութում այժմ ալբոմը արժե 4,99 ֆունտ սթերլինգ`7,9 դոլար, իսկ առաջ այն վաճառվում էր 7,99 ֆունտ սթերլինգով`12,6 դոլար: Երգչուհու երգրպագուները մեղադրել և ամոթանք են տվել նաև Apple ընկերությանը` խանութի սեփականատիրոջը: Ի դեպ, երգչուհու ալբոմների գները կայքերում թանկացել են նրա մահից ընդհամենը կես ժամ անց: “The Ultimate Collection” ալբոմը լույս է տեսել 1997 թվականին, իսկ iTunes կայքում, որպես ալբոմի լույս ընծայման թվական նշված է 2007-ը: Այդ սխալ մակագրման շնորհիվ 4,99 ֆունտ սթերլինգով բրիտանական iTunes խանութը վաճառեց ալբոմը:
Sony-ն գումար է աշխատում Ուիթնի Հյուսթնի մահվան շնորհիվ
loading...