Հոլլիվուդում շանը կինոմրցանակ են տվել

8

Հոլլիվուդում երեկ  կայացավ  Golden Collar Award կինոմրցանակաբաշխությունը` շների համար,-հայտնում է Associated Press-ը:

Առաջին հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Լոս-Անջելեսում, փետրվարի 13-ին:

Գործակալությունը նշում է, որ միջոցառումը ոճով նման էր ավանդական կինոմրցանակաբաշխությանը, միայն թե գլխավոր հերոսները մարդիկ չէին, այլ շները:

Golden Collar Award-ի գլխավոր հերոսը դարձավ Ուգգի շնիկը, ով խաղացել է «Արտիստը» ֆիմում և հասցրել է նկատվել կինոքննադատների կողմից, տեսախցիկի առջև իրեն հմուտ պահելու շնորհիվ:

Ուգգին հաղթող ճանաչվեց «Լավագույն շուն-դերասան» անվանակարգում, առաջ անցնելով Մարտին Սկորսեզեյի «Ժամանակի պահապանը»  ֆիլմում նկարահանված դոբերման Բլեքից:

Բացի Ուգգիից պարգևատրվեցին նաև Բրիջիտը` «Ամերիկյան ընտանիք» ֆիլմում Սթելիի շան դերի համար, Ջիգգին`«Իսկական տիրուհին Բեվերլի-Հիլլզից» ռեալիթի շոուից և այլ շներ:

Մրցանակները ստացան նրանց տերերը:

Միջոցառմանը ներկա էին նաև  ռեժիսոր Ջեյմս Կրոմբելը, դերասանուհիներ Միսսի Փայլը և Ուենդի Մելքը, ինչպես նաև դերասանուհի և պրոդյուսեր Պոլի Փերրեթթը: Մարտին Սկորսեզեն տեսաձայնագրությունով հանդես եկավ միջոցառմանը:

Կազմակերպիչները հուսով են, որ 2013 թվականին Golden Collar Award-ը ուղիղ միացումով կդիտեն հեռուստադիտողները:

 

 

.